Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սիրիական հարվածից հետո ամերիկյան զենք արտադրող ընկերությունների արժեքը մի քանի միլիարդ դոլարով աճել է

Վերադարձ լուրերի բաժին

19:00 , 09 Ապրիլ 2017

ԱՄՆ-ի կողմից սիրիական ռազմաբազային հրթիռային հարված հասցնելուց հետո ամերիկյան պաշտպանական ոլորտի ընկերությունների բորսայական արժեքները աճել են։ Այս մասին գրում է Fortune.com-ը։

Այսպես, Tomahawk հրթիռների արտադրող Raytheon (RTN) ընկերության բաժնետոմսերի արժեքը աճել է 2.5%-ով՝ ընդհանուր առմամբ 1 միլիարդ դոլարով ավելացնելով այս ընկերության շուկայական կապիտալիզացիան։ Հիշեցնենք, որ Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային հարվածները ապրիլի 7-ին հասցվել էին հենց Tomahawk հրթիռներով (59 հրթիռ)։

Բացի Raytheon-ից՝ աճել է նաև զենք-զինամթերքի արտադրությամբ զբաղվող մյուս ընկերությունների բաժնետոմսերի արժեքը, այդ թվում՝ Boeing (BA, +0.83%), Lockheed Martin (LMT, +1.17%), Northrop Grumman (NOC, +0.90%) և General Dynamics (GD, +0.93%)։

Այս ընկերությունների ընդհանուր շուկայական արժեքը ամերիկյան հարվածից հետո աճել է ընդհանուր առմամբ 5 մլրդ դոլարով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը

H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը