Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև համաձայնագիրը նոր հնարավորություն կստեղծի բիզնեսի համար

Վերադարձ լուրերի բաժին

02:44 , 30 Սեպտեմբեր 2019

Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև ստորագրվելիք ազատ առևտրի գոտու համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի բիզնեսի համար: Այդ մասին սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետը:

«Այս համաձայանգիրը այն մասին է, որ նոր հնարավորություններ ու պայմաններ են ստեղծվում բիզնեսի համար՝ ներդրումների ու առևտուրի առումով: Նմանօրինակ այցերը միջոց են փոխադարձ մեր ներդրողների ուշադրությունը հրավիրել Սինգապուրում և Հայաստանում գործունեություն ծավալելու վրա: Կարծում եմ, որ ՀՀ-ն շատ բան ունի առաջարկելու Սինգապուրին, և Սինգապուրը շատ բան ունի առաջարկելու Հայաստանին: Արտահանման մեծ հնարավորություններ կան: Մենք ամեն ինչ անում ենք ուշադրություն հրավիրելու համար, մենք չենք կարող բիզնեսմենին պարտադրել ներդրում անել ինչ-որ տեղ, մենք կարող ենք անել առավելագույնը, որ ներդրումները լինեն ձեռնտու»,- ասաց Փաշինյանը:

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը նշեց, որ երկու ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սինգապուր էականորեն նպաստեց համաձայնագրի կնքմանը: «ՀՀ-ն շատ առումներով խթան է հանդիսացել, որ ստորագրվի այդ համաձայնագիրը: Այն կնվազեցնի առևտրի սակագնային խոչընդոտները: Այս պահի դրությամբ՝ ՀՀ-ի ու Սինգապուրի միջև շրջանառության ծավալը փոքր է: Մասամբ դա պատմական պատճառ ունի, որովհետև նախկինում մեծ շփում չենք ունեցել: Ես հուսով եմ, որ երբ ծավալներն ավելանան, կապերը կշատանան, և դա մեզ հնարավորություն կտա ավելին անել միասին»,- ընդգծեց Սինգապուրի վարչապետը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում:

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: