Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սիմոնովը չի բացառում, որ Հայաստանի համար գազի գինը 15-20%-ով կէժանանա

Վերադարձ լուրերի բաժին

14:24 , 25 Փետրվար 2016

Այսօր Երևանում կազմակերպված «Անդրկովկասի եվրասիական ուղին. Ինտեգրացիա հանուն զարգացման» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՌԴ էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը անդրադարձել է Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի գնի թեմային:

Նա նշել է, որ Ռուսաստանից Հայաստանից մատակարարվող գազի գինը բավականին ցածր է՝ մյուս սպառողների համեմատ, սակայն մյուս կողմից՝ գազի գները համաշխարհային շուկայում նվազել են, ու ակնկալիքներ կան, որ ռուսական գազի գինն էլ կընկնի։

«Կարծում եմ՝ 15-20%-ով գազը կէժանանա Հայաստանի համար», – ասել է Սիմոնովը՝ նշելով, որ այդ արդյունքին կարող են բերել գազի էժանացման վերաբերյալ բանակցությունները։

Անդրադառնալով իրանական գազի տարանցման վերաբերյալ վրաց-իրանական բանակցություններին՝ փորձագետը ասել է. «Համաշխարհային գազի շուկայում Իրանը խաղացող չէ, բայց պոտենցիալ ունի: Հասկանալի է, որ մենք Իրանի հետ մրցակից ենք, բայց մենք առողջ մրցակցության կողմնակից ենք: Վաղն Իրանում ընտրություններ են, ու կարծում եմ՝ Իրանը շատ անակնկալներ կմատուցի մեզ, նաև՝ եվրոպացիներին: Այնպես որ, տեսնենք, թե ինչպիսին կլինի իրավիճակը, ու ըստ այդմ կխոսենք համագործակցությունից»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի անդամ հինգ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարների կողմից ստորագրվել է 2017 թվականի ապրիլի 11-ին: Ենթադրվում է, որ օրենսգիրքն ուժի մեջ կմտնի մասնակից բոլոր հինգ երկրներից պայմանագրի վավերացման վերաբերյալ ծանուցումներ ստանալուց հետո: Պլանավորվում է, որ դա տեղի […]

ԵԱՏՄ տարածքում կստեղծվի փորձագիտական գրասենյակ՝ ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավարությամբ

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին տեղեկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ Իրանի հետ ազատ տնտեսական գոտու զարգացման գործում». Դմիտրի Մեդվեդևը՝ Մեղրիի ԱՏԳ-ի մասին

Եթե ԵԱՏՄ մեր բարեկամները ու գործընկերները ստեղծում են նման ազատ տնտեսական գոտի Իրանի հետ, մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ դրա զարգացման գործում, այդ թվում նաև՝ այնտեղ հրավիրելով մեր ռուսական բիզնեսը