Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Սիմենս»-ը կուսումնասիրի Հայաստանի հետ համգործակցության հնարավորությունները

Վերադարձ լուրերի բաժին

12:57 , 02 Դեկտեմբեր 2019

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս»-ի նախագահ և գործադիր տնօրեն Ջո Կասերի հետ։ ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝զրուցակիցները քննարկել են նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կառավարման ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում լայն գործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով առաջիկայում ձևավորել աշխատանքային խմբեր ։

Անդրադարձ է կատարվել նաև կրթական, գիտահետազոտական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև դիտարկվել են Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կամ սոցիալական ցնցումներ, կամ համագործակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պայքարում ակնկալում է յուրաքանչյուրի դիրքորոշումը:

ՀՐԱՏԱՊ: Հայկական ավիաընկերությունները չեն կարողանա թռիչքներ կատարել ԵՄ օդային տարածքում

Պատճառն անվտանգության միջազգային չափանիշներին չբավարարելն է: