Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը  անցել է տեղեկատվական անվտանգության և որակի կառավարման համակարգերի ISO 27001 և 9001 միջազգային հավատարմագրում

Վերադարձ լուրերի բաժին

15:46 , 23 Դեկտեմբեր 2016

Այսօր՝  դեկտեմբերի 23-ին, ժամը 1200-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի ունեցավ  «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերության կազմակերպած միջոցառումը՝ նվիրված ընկերության՝ տեղեկատվական անվտանգության և որակի կառավարման համակարգերի ISO 27001 և 9001 միջազգային հավատարմագրմանը: Ընդ որում՝ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ն առաջին ապահովագրական ընկերությունն է Հայաստանում, որը ստացավ ISO 27001 տեղեկատվական անվտանգության հավաստագիր:

Միջոցառման ընթացքում հավաստագրեր հանձնվեցին նաև «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերության՝ համապատասխան վերապատրաստում անցած աշխատակիցներին:

Ընկերության Գործադիր տնօրեն Արսեն Հակոբյանը նշեց, որ ընկերությունն իր գործունեության 16 տարիների ընթացքում անընդհատ աճի միտումներ է դրսևորել և դարձել հզոր ֆինանսական կառույց և շարունակում է քայլեր ձեռնարկել ապահովագրական շուկայում իր ուրույն տեղն ամրապնդելու ուղղությամբ: Ընկերությունը որդեգրել է կառավարման համակարգի անընդհատ կատարելագործման քաղաքականություն: Կարևոր քայլ էր նաև միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարման համակարգերի ներդրումը, որը թույլ տվեց ընկերությանը ոչ միայն բացահայտել և շտկել անհամապատասխանությունները, այլև պարզել դրանց առաջացման պատճառները և, իհարկե,  վերացնել դրանք՝ բացառելով կրկնողությունը: Ա. Հակոբյանը շնորհակալություն հայտնեց «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի անձնակազմին՝ թիմային արդյունավետ աշխատանքի համար:

Ընկերության խորհրդատու «ՍԻԳՆՈՒՄ» ընկերության հիմնադիր-տնօրեն Նիկա Մանուկովան նշեց, որ, ի տարբերություն մնացած բոլոր տեղական ապահովագրական ընկերությունների, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ում ներ է դրվել ինտեգրված ներքին հսկողության համակարգ՝ օգտագործելով միջազգային կառավարման ստանդարտների գործիքները:

Միջոցառումն ուներ նաև սոցիալական ուղղվածություն և շատ կարևոր մաս էր կազմում բարեգործական հատվածը, որի ընթացքում աճուրդի հանվեցին «Հայ Մայրեր» բարեգործական հիմնադրամի լոտերը, իսկ ստացված ողջ հասույթն ուղղվեց մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների բուժմանը: Նույն նպատակով գումար հատկացրեց  նաև «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը:

* * *

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 2000 թ-ի մարտի  2-ին Սուքիասյանների ընտանիքի և ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կողմից: Ընկերությունն այս 16 տարիների ընթացքում աճել ու զարգացել է, ինքնուրույն կարողացել է դիմակայել ոլորտում առկա խիստ մրցակցությանը և իր ուրույն տեղը զբաղեցրել ՀՀ ապահովագրական շուկայում: Այս ամենը, իհարկե, շնորհիվ հավատարիմ հաճախորդների, ընկերության համախմբված թիմի, որդեգրած սկզբունքների և մատուցած ծառայությունների որակի:

Վերջին 16 տարիների ընթացքում ընկերության ակտիվները աճել են 100 անգամ և 2016 թ-ին կազմել է 3,950,000,000 ՀՀ դրամ: Նույն ժամանակահատվածում ընկերության Սեփական կապիտալը աճել է 57 անգամ և կազմել 1,776,000,000  դրամ: Մյուս կարևոր ցուցանիշը՝ ապահովագրավճարները 16 տարվա ընքացքում աճել են  346  անգամ և կազմել 3,903,000,000 դրամ:

Ընկերության ապահովագրական հատուցումները աճել են 385 անգամ և 2016թ-ի տվյալներով կազմել 2,011,000,000 դրամ:

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության անձնակազմը 2000 թ-ին բաղկացած է եղել 4 հոգուց, 2009 –ին՝  23, իսկ 2016 թ-ի տվյալներով՝ 210 հոգուց:

Ընկերությունը մատուցում է ապահովագրական ծառայություններ 11 դասերով:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ես կոորդինացնելու եմ տնտեսական բլոկը և տարածքային զարգացումը. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը

«Սինոփսիս» ընկերությունը հայտարարություն է տարածել` քաղաքական գործընթացների կապակցությամբ

Սինոփսիսը ընդունում է իր աշխատակիցների ազատ կամքի դրսևորման իրավունքը, գտնելով, որ նրանք ազատ են արտահայտելու իրենց քաղաքացիական դիրքորոշումներն ու առաջնայնությունները

Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնին կմասնակցի մոտ 1000 վազորդ

Կոնվերս Բանկը Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնի հովանավորն է: