Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սիլիկոնյան հովտում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության ղեկավարության հետ և քննարկել համագործակցության զարգացման հարցեր

Վերադարձ լուրերի բաժին

16:48 , 24 Սեպտեմբեր 2019

Սիլիկոնյան հովիտում Հայաստանի վարչապետն այցելել է կիսահաղորդիչ չիպերի դիզայնի ոլորտում առաջատար «Սինոփսիս» ընկերության կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը։ Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: «Սինոփսիս» ընկերությունը մասնաճյուղ ունի Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիա»-ն, որն ունի շուրջ 700 աշխատակից և գործում է 2004 թվականից:

Չի Ֆուն Չանը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը «Սինոփսիս» ընկերություն՝ նշելով, որ իրենք կարևորում են Հայաստանի հետ համագործակցությունը և դրա շարունակական զարգացումը։ Նա ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները, ծրագրերը, նշել, որ «Սինոփսիս»-ն ունի 120 գրասենյակ աշխարհի տարբեր երկրներում և աշխատակիցների ընդհանուր թիվը շուրջ 13000 է։ Նրա խոսքով՝ «Սինոփսիս»-ը շարունակաբար ավելացնում է իր գործունեության ծավալները և այդ շրջանակում մտադիր է նաև Հայաստանում ընդլայնել գործունեության շրջանակը։ «Սինոփսիս-Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, ով նույնպես մասնակցում էր ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը, նշել է, որ «Սինոփսիս-Արմենիա»-ն թե՛ ծրագրային, թե՛ կադրային առումով «Սինոփսիս»-ի կայուն զարգացող և արդյունավետ մասնաճյուղերից է և նախատեսում է տարեկան 100-ով ավելացնել աշխատակիցների թիվը։

_TM_3417

Վարչապետ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ասել է, որ Հայաստանի համար «Սինոփսիս»-ն արժեքավոր գործընկեր է։ «Հայաստանի կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հռչակել է առաջնահերթություն, և մենք կարևորում ենք «Սինոփսիս» ընկերության հետ համագործակցությունը։ Մենք հետաքրքրված ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ներգրավմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, մասնագետների պատրաստմամբ և պատրաստ ենք կառավարության գործիքակազմով խթանել այդ գործընթացը», – նկատել է Հայաստանի վարչապետը։ Վարչապետը նաև դրվատանքով է խոսել Սինոփսիս-Արմենիայի և Երևանի Պոլիտեխնիկական համալսարանի տարիներ ի վեր գոյություն ունեցող համագործակցության մասին՝ նկատելով, որ այն ՏՏ ոլորտի խոշոր ընկերության կողմից կրթության և գիտության զարգացման ուղղությամբ արվող ներդրումների լավ օրինակ է։ Կարևորելով ոսումնական հաստատությունների և գործատուների նման գործակցությունը, Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության ծրագրերն ու նախաձեռնությունները տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որոնք միտված են տեխնոլոգիական ստարտափերի և ներդրումների համար առավել նպաստավոր էկոհամակարգի ձևավորմանը։

Կողմերը վերահաստատել են համագործակցության զարգացման պատրաստակամությունը և մտքեր փոխանակել հետագա համատեղ անելիքների շուրջ։ «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը նշել է, որ այս տարի «Սինոփսիս-Արմենիա»-ն նշում է հիմնադրման 15-ամյակը և հրավիրել վարչապետ Փաշինյանին՝ մասնակցելու այդ առիթով նոյեմբերին կայանալիք հանդիսավոր միջոցառմանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

18.09.2020: ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է շաբաթական ամփոփ տվյալները

Սեպտեմբերի 7-13-ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 76.7 մլն ԱՄՆ դոլար:

Ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտը

Մինչև 31.12.2020թ. Kids Card-ը կարող եք ձեռք բերել անվճար: