Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սիլիկոնյան հովտից ներդրումներ՝ հայկական ստարտափում

Վերադարձ լուրերի բաժին

18:43 , 24 Հունիս 2020

SmartGateVC-ն ներդրում է կատարել dzook-ի նախասաղմնային փուլում։ Dzook-ը ստեղծում է արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաներ, որոնք մատչելի են դարձնում անհատականացված բարձրորակ նկարազարդումները բոլորի համար: Նրանց հարթակի միջոցով օգտատերերը հաշված րոպեների ընթացքում կարող են իրենց դիմանկարները վերափոխել իլյուստրացիաների։ Մայիսից՝ հարթակի մեկնարկից ի վեր, dzook-ը ներգրավել է օգտատերեր ավելի քան 98 երկրից, ինչի արդյունքում ստեղծվել են 70 հազարից ավել նկարազարդումներ: Այս արդյունքներին dzook-ը հասել է առանց մարքեթինգի վրա որևէ դրամ ծախսելու։ Տեղեկացվածությունը dzook-ի վերաբերյալ տարածվում էր այն օգտագործողներից, ովքեր հավանում էին նկարազարդումներ և կիսվում դրանցով սոցիալական ցանցերում:

Dzook-ը հունիսի 26-ին կվերադառնա նկարազարդման նոր anime ոճով և կհրապարակվի Product Hunt-ում: Ներկայումս dzook-ի օգտատերերին հասանելի է միայն վեբ հարթակը և միայն մեկ ոճ՝ glam-ը: Օգտատերերը կարող են ներբեռնել իրենց պատկերազարդ նկարները կամ տպել դրանք տարբեր նվերների վրա և ստանալ նվերները առաքման միջոցով:

Եթե Դուք Product Hunt-ի օգտատեր եք և սիրում եք տեխնոլոգիա ու արվեստ, հետևե՛ք dzook-ի Product Hunt-ի էջին և ծանոթացե՛ք նոր թարմացումներին հունիսի 26-ին: Իսկ եթե ծանոթ չեք Product Hunt-ին, օգտագործեք հնարավորությունը և գրանցվեք հարթակում, որպեսզի հետևեք այնտեղ ներկայացվող նորագույն տեխնոլոգիական պրոդուկտներին:

«Մենք սկսեցինք որպես նվերներ արտադրող ընկերություն և ձեռքով ստեղծեցինք հազարավոր պատկերազարդ դիմանկարներ: Այնուհետև որոշեցինք միավորել արվեստը և տեխնոլոգիան՝ ստեղծելով արվեստի գործեր ԱԲ(AI) ալգորիթմի միջոցով, որը սովորեց մեր պես նկարել: Եվ ահա արդյունքը: Այժմ դուք կարող եք ստեղծել ձեր սեփական արտիստիկ/պատկերազարդ դիմանկարը մկնիկի մեկ սեղմումով»,- ասում է համահիմնադիր և գործադիր տնօրեն Ագատա Բադալյանը։

«Dzook-ի ԱԲ(AI) տեխնոլոգիաները տարբերվում են շուկայում առկա լուծումներից, քանի որ դրանք ստեղծված են պրոֆեսիոնալ նկարազարդողների կողմից հետագա օգտագործման համար: Այս առումով dzook-ը ստեղծում է արհեստական բանականության (AI) վրա հիմնված ժամանակակից գործիքակազմ, որը կարող է ամբողջ աշխարհով մեկ օգտագործվել պատկերազարդողների կողմից»,- ասում է SmartGateVC-ի գործընկեր Վազգեն Հակոբջանյանը:

SmartGateVC-ի մյուս գործընկեր Համբարձում Քաղկեցյանն էլ նշում է. «Թիմի հետ աշխատելը մեծ հաճույք է: Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք օր օրի աճում մեծ հրճվանքով և ոգևորությամբ կատարվող աշխատանքի շնորհիվ»:

Հաշվի առնելով հարթակի մեծ համբավը և հայտնիությունը՝ ընկերությունն այս շաբաթ նախատեսում է գործարկել IOS և Android օպերացիոն համակարգերում՝ իր օգտատերերի համար հասանելի դարձնելով պատկերազարդ դիմանկարների ստեղծման նոր եղանակները:

SmartGateVC-ն Սիլիկոնային հովտի նախասաղմնային վենչուրային հիմնադրամ է, որում ներդրումներ են կատարել Թիմ Դրեյփերը և ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մի շարք ձեռնարկատերեր և մասնագետներ: Ֆոնդի հիմնական ուղղություններն են Արհեստական բանականությունը (AI), Անվտանգությունը, Իրերի համացանցը (IoT) և Զարգացող հաշվողական կենսատեխնոլոգիան, Քվանտային հաշվարկը և Բլոկչեյնը Կալիֆոռնիա և Մասաչուսեթս նահանգներում, Նյու Յորքում, Հայաստանում և Արևելյան Եվրոպայում:
1lurer.am

Ռուսաստանը բացել է սահմանը ԵԱՏՄ երկրների մեծամասնության համար

Հայաստանի մասով այսպիսի որոշումը հավանաբար պայամանավորված է կորոնավիրուսի տարածման առկա իրավիճակով։

ՀՆԱ-ն մինչև 2050 թ. 20 անգամ ավելացնելը քիչ հավանական է, բայց անհնարին չէ. տնտեսագետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն-2050թ-ի համաձայն, երկիրը հավակնություն ունի առաջիկա 30 տարվա ընթացքում ՀՆԱ-ն 20 անգամ ավելացնել, ինչը նշանակում է, որ անվանական ՀՆԱ-ի միջին տարեկան հավելաճի տեմպը պիտի լինի 10.1% և ավել։

Տնտեսությունը Հայաստանի 2020-2050 ռազմավարության մեջ կարևոր տեղ ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկա 10 տարվա կարևորագույն 16 մեգանպատակները: