Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սիլիկոնային հովտի «ամենազգուշավոր» և «անզգույշ» ղեկավարները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

17:25 , 29 Հունիս 2017

IBM սուպերհամակարգիչը պարզել է Սիլիկոնային հովտի «ամենազգուշավոր» ղեկավարին, հայտնում է СNBC-ն՝ վկայակոչելով Paysa պորտալի հետազոտությանը, որը տեղեկություններ է հավաքում աշխատավարձերի և թափուր աշխատատեղերի մասին:

Եվ այսպես, «ամենազգուշավոր» ղեկավարը SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկն է, որը հունիսի 28-ին դարձավ 46 տարեկան:
«Ամենաանզգույշ» ղեկավարը, հետազոտողների կարծիքով, Facebook սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգն է:

Առաջինը, ինչը ծագում է մեր գլխում, երբ մտածում ենք հաջողակ գործարարին բնորոշ որակների մասին, ակնհայտորեն «զգուշավորությունը» չէ, նշում է պարբերականը:
Այդուհանդերձ, դա գլխավոր որակներից մեկն է, որն անհրաժեշտ է տեխնոլոգիաների շուկայի ղեկավարներին, վկայում են հետազոտության տվյալները: Paysa-ում օգտվել են IBM Watson սուպերհամակարգչից, որպեսզի ընտրեն Սիլիկոնային հովտի և ԱՄՆ-ի 11 ամենազգուշավոր տեխնոլոգիական ղեկավարներին՝ նրանց դասակարգելով 0-ից (առավել զգուշավոր) մինչև 1.0 սանդղակով (առավել զգուշավոր):

Այսպես, Մասկը ստացել է 0.96 գործակից ու հայտնվել առաջին տեղում: Մոտ արդյունք է վաստակել Cisco-ի գլխավոր տնօրեն Չակ Ռոբինսը (0.95):
Microsoft-ի ղեկավար Սաթյա Նադելլան ու Լարրի Էլիսոնը Oracle-ից հայտնվել են համապատասխանաբար երրորդ և չորրորդ հորիզոնականում 0.91 գործակցով:

the-most

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում կառքերի սակագները 1920 թվականի ամռանը. Aniarc.am

23 հուլիսի, 1920 թվական. ՍԱԿԱԳԻՆ ԿԱՌՔԵՐԻ ՀԱՄԱՐ

«Եթե ցանկանում եք, որ ձեզ հարգեն, բարձրացրեք ձեր LQ-ն». Ջեք Մա

Alibaba-ի սեփականատիրոջ համար ամենակարևորը IQ-ն, EQ-ն և LQ-ն է՝ սիրո գործակիցը

«Չի կարելի ֆետիշացնել տնտեսական աճի ցուցանիշը». հետաքրքիր մտքեր՝ Վլադիմիր Մաուից

Մենք առանձնացրել ենք մի քանի ուշագրավ մտքեր տնտեսագետի՝ Forbes-ին տված հարցազրույցից