Invalid username or password
Ավո Ուվեզյանը ծնվել է 1926թ. Թուրքիայում, երաժիշտների ընտանիքում։ 1942թ. Ուվեզյանի ընտանիքը տեղափոխվում է Լիբանան, որտեղ Ավոն հիմնում է իր առաջին ջազ խումբը։ Շուտով երիտասարդ երաժշտին հրավիրում են Թեհրան՝ ելույթ ունենալու Իրանի շահ Ռեզա Փահլևիի առաջ։
Շահի համակրանքը հայերի նկատմամբ մեծ դեր է կատարել Ավոյի կարիերայում։ Փահլևիի խորհրդով 1947թ. Ավո Ուվեզյանը ուղևորվում է Նյու Յորք ու ընդունվում «Ջուլիարդ» երաժշտական դպրոց։
20-րդ դարի 50-60-ականներին Ավո Ուվեզյանը ելույթ է ունենում ամերիկյան բարերում և դառնում բավական հայտնի երաժիշտ։ Հենց այդ ժամանակ էլ նա գրում է Ֆրենկ Սինատրայի՝ արդյունքում համաշխարհային հիթ դարձած Strangers in the Night երգի երաժշտությունը։
«Սկզբում իմ երգը կոչվում էր Broken Guitar («Կոտրված կիթառ»)։ Մեղեդին գրեցի ես, իսկ խոսքերը՝ մեկ այլ մարդ։ Երբ Ֆրենկը լսեց երգը, որոշեց որոշ փոփոխություններ անել տեքստում՝ փոխելով անվանումը։ Ահա այդպես ստեղծվեց հայտնի Strangers in the Night երգը»,- հիշում է Ավո Ուվեզյանը։
Strangers in the Night-ը տարածվեց ողջ աշխարհում, սակայն Սինատրայի անվան կողքին քչերն էին հիշում, որ երաժշտության հեղինակն Ավո Ուվեզյանն է, որը համաշխարհային հիթի համար ստացավ այդ ժամանակվա համար աննախադեպ գումար՝ 15 մլն դոլար։
1980-ականներին՝ կնոջ մահից հետո, Ուվեզյանը հիմնավորվում է Պուերտո Ռիկոյում, բացում ռեստորան ու հիմնում նոր ջազային նվագախումբ։ Կյանքը Պուերտո Ռիկոյում փոխում է Ուվեզյանին։ Նա առաջին անգամ սիգար է փորձում և անմիջապես որոշում նոր բիզնես հիմնել։
1988թ. Ավոն իր սիգարների ոչ մեծ խմբաքանակ է ուղարկում Նյու Յորք՝ Davidoff ընկերության հայտնի բուտիկ։
Սիգարներն այնքան արագ են սպառվում, որ խանութը նոր պատվեր է տալիս։ Այդ ժամանակ Ավոն արդեն գնել էր սեփական ծխախոտային պլանտացիան Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ մինչ օրս աճեցվում է իր միկրոէլեմենտներով եզակի ծխախոտ։
1995թ. Davidoff ընկերությունը Ուվեզյանին վճարեց 10 մլն դոլար նրա սիգարները տարածելու իրավունքի համար, որի վաճառքի տարեկան ծավալը գերազանցում է 3 միլիոնը, հայտնում է Rusarminfo-ն։
Դիտումներ 9297
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը b4b.am կայքի հետ բացառիկ հարզազրույցի ընթացքում խոսել է երկու երկրների տնտեսական և քաղաքական կապերի ու համայքի հեռանկարների մասին: Նա նաև ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանը:
Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:
Տեսլայի նոր մոդելի ներկայացման ժամանակ պատահածը հարվածել է ընկերության արժեթղթերի գնին: