Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սթափ որոշումների հրամայականը

Վերադարձ լուրերի բաժին

16:29 , 24 Հունիս 2020

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» մտահոգություն է հայտնել երկրի տնտեսությունում ստեղծված իրավիճակով: Միությունը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«COVID-19 համավարակը լուրջ տնտեսական ճգնաժամի առաջ է կանգնեցրել աշխարհին և առաջիկա մի քանի տարիների կտրվածքով մտահոգիչ են ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի տնտեսական կանխատեսումները:
Ճգնաժամը վերահաստատեց, որ երկրի համար դժվար պահին հանքարդյունաբերությունը փրկօղակ է, որն ապահովում է բյուջետային մուտքերի կայունությունը և հնարավորինս մեղմում տնտեսության կտրուկ անկումը։ Ակնհայտ է, որ առանց հանքարդյունաբերության բերած արտարժութային ներհոսքերի, բազմապատիկ ծանր է լինելու ֆինանսական հատվածի և գների կայունության խնդիրը։
Միաժամանակ, մասնավոր տրանսֆերներին և զբոսաշրջության ոլորտում սպասվող անորոշության պայմաններում մետաղական հանքարդյունաբերությունն առաջիկա տարիներին շարունակելու է անվտանգության բարձիկի դեր կատարել՝ երկրի տնտեսության ու բյուջեում մուտքերի ապահովման համար։
Արդեն իսկ ստեղծված տնտեսական և սոցիալական խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ են երկարաժամկետ և իրական ծրագրեր, որոնց լուծման կարևորագույն բանալիներից մեկը կարող է լինել հենց հանքարդյունաբերությունը: Ուստի, այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտություն է առաջացել վերաիմաստավորել հանքարդյունաբերության ներուժը, վեր կանգնել ոլորտի հասցեին հնչող մակերեսային և դեկլարատիվ տարբեր հայտարարություններից, մշակել և իրականացնել գիտական հիմքով ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն: Հանքարդյունաբերության դերն անփոխարինելի է լինելու նաև երկրի աճող պետական պարտքը սպասարկելու գործում` որպես ամենամեծ հարկային ծանրաբեռնվածությամբ, ամենամեծ տնտեսական կումուլյատիվ էֆեկտով և արտարժութային պոտենցիալով ճյուղ։

Լիահույս ենք, որ կառավարությունն ու գիտակից հասարակական շրջանակներն այսօր ամբողջությամբ և իրատեսորեն են ընկալում հանքարդյունաբերության անփոխարինելի դերը և պատրաստ են աջակցել՝ բնագավառը անպատասխանատու և ապագիտական թիրախավորումից պաշտպանելու, ոլորտն ի շահ պետության զարգացնելու հարցում՝ հատկապես այն դեպքում, երբ առկա է չօգտագործված ռեսուրս, իսկ, ի հեճուկս տարածված միֆերի, ոլորտում ներդրումներ բերելը պահանջում է ահռելի ջանքեր: Ժամանակն է գիտակցել, որ հանքարդյունաբերության դեմոնիզացիայի արշավին տուրք տալը հարվածում է հավասարակշռված և դիմացկուն տնտեսություն ունենալու մեր ընդհանուր նպատակին:

Հանքագործների և մետալուրգների միությունն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու ՀՀ կառավարությանը պատասխանատու հանքարդյունաբերության ներդրման ջանքերում՝ ի նպաստ ճգնաժամի հաղթահարման և երկրի տնտեսական կայունացման:

Հարգանքով՝
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն»:

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: