Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

18:04 , 07 Հոկտեմբեր 2015

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ատոմային էներգիայի հարցերով ՌԴ պետական «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը։

Ընդգծելով, որ հայ-ռուսական դաշնակցային գործընկերության երկկողմ օրակարգում էներգետիկայի ոլորտն իր կարևոր և ուրույն տեղն ունի, Հանրապետության Նախագահը նշել է, որ հենց այդ նկատառումով անցյալ ամիս ՌԴ Նախագահի հետ հանդիպման ժամանակ հանգամանալից անդրադարձ է եղել նաև էներգետիկայի ոլորտում համատեղ երկարաժամկետ ծրագրերի իրագործման հարցերին:

Երկուստեք բարձր է գնահատվել վերոնշյալ ոլորտում փոխգործակցության մակարդակը: Սերգեյ Կիրիենկոն գոհունակությամբ է խոսել Երևանում այսօր կայացած ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ» կորպորացիայի Համատեղ համակարգող հանձնախմբի առաջին նիստի քննարկումների ընթացքի և արդյունքների, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերի մասին:

Նիստը նվիրված է եղել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցին: «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը ՀՀ Նախագահին ներկայացրել է նաև ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ընդհանուր ուսումնասիրության վերաբերյալ ռուսական կողմի իրականացրած աշխատանքների միջանկյալ արդյունքները, անդրադարձել՝ համագործակցության աշխատակարգով նախատեսված հետագա անելիքներին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Gallup International ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչևի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Gallup International ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչևի գլխավորած պատվիրակությանը:

Արծվիկ Մինասյանը Doing Business խմբի ներկայացուցիչներին խնդրել է ուշադրություն դարձնել քաղաքական նոր իրողության պայմանների ընձեռած հնարավորություններին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի Doing Business խմբի ներկայացուցիչների հետ:

Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջով ուղիղ եթեր է մտել և խոսել դատական համակարգի մասին։