Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատեց Միհրան Պողոսյանին

Վերադարձ լուրերի բաժին

18:31 , 23 Ապրիլ 2016

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Միհրան Պողոսյանին ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանը ապրիլի 18-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Հրաժարականը կապված էր պանամական օֆշորների հրապարակումներում Պողոսյանի անվան շրջանառվելու հետ։ «Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից»,- գրել էր Միհրան Պողոսյանը՝ խոստանալով, որ օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնա արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: