Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սերժ Սարգսյանը նշանակեց նախարարներին

Վերադարձ լուրերի բաժին

21:43 , 25 Մայիս 2017

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:

Սերժ Սարգսյանը նաև հրամանագրեր է ստորագրել Վահան Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Հրանուշ Հակոբյանին՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար, և Վարդան Արամյանին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար նշանակելու մասին:

ՀՀ Նախագահն իր հրամանագրերով Վաչե Գաբրիելյանին նշանակել է  Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, Էդվարդ Նալբանդյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար, Վիգեն Սարգսյանին՝ պաշտպանության նախարար, Սուրեն Կարայանին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Դավիթ Հարությունյանին՝ արդարադատության նախարար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարության նիստը մեկնարկել է (ուղիղ)

ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է։

Ինչպես են վարկավորել բանկերը՝ հեղափոխական և հետհեղափոխական շրջանում

Շատերին հետաքրքրում էր՝ իսկ ի՞նչ է տեղի ունեցել վարկերի հետ, և արդյո՞ք քաղաքական իրադարձությունները նույն կերպ են ազդել նաև վարկերի վրա։

Աշխատավարձերը Հայաստանում` նոր մեթոդաբանությամբ

Վիճակագրական կոմիտեն 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի