Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սերժ Սարգսյանը իրանցի գործարարներին կոչ է արել ներդրումներ կատարել Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին

12:53 , 22 Դեկտեմբեր 2016

Դեկտեմբերի 21-ին Երևանում տեղի է ունեցելՀայաստան-Իրան գործարար համաժողովը, որին մասնակցել են շուրջ 170 իրանական և հայկական ընկերություններ: Համաժողովը կազմակերպվել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում: Համաժողովին պատակն էր նպաստել երկու երկրների միջև առևտրաշրջանառության աշխուժացմանը և ներդրումների ավելացմանը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ով նշել է, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, և Հայաստանը մշտապես շահագրգռված է եղել`հնարավորինս զարգացնելու առևտրատնտեսական կապերը:

Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է Հայաստանից արտահանման հնարավորությունները դեպի երկու խոշոր շուկաներ՝ ԵՄ և ԵԱՏՄ.«ՀՀ-ն տարածաշրջանում այն միակ երկիրն  է, որ բավականին բալանսավորված առևտրային հարաբերություներ ունի խոշոր շուկա ունեցող երկրների միավորումների հետ: ՀՀ-ում արտադրված ապրանքը ազատորեն, առանց մաքսային ձևակերպումների արտահանվում է ԵԱՏՄ մայրանդամ երկրներ»: Նախարարի առաջին տեղակալը նշել է, որ ՀՀ-ն, որպես ԵԱՏՄ անդամ-երկիր, հումքային ապրանքները ՌԴ-ից ներմուծում է զրոյական մաքսատուրքերով: Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է Հայաստանի համարգործող արտոնյալ առևտրայինռ եժիմները:

Հայաստան-Իրան գործարար համաժողովի ընթացքում ստորագրվել են համագործակցության 5 հուշագրեր.

• «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի, Իրանի էներգետիկայի նախարարի խորհրդականի և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի միջև,
• «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնի» և Մուհամադ Հոջաբ Փանահիի միջև,
• ԻԻՀ Գիլանի նահանգի «Գործարանների և արտահանմանմիության» և «Հայաստանի գործատուների հանրապետական միության» միջև,
• ԻԻՀ Գիլանի նահանգի առևտրի արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի միջև,
• ԻԻՀ Գիլանի նահանգի և Արարատի մարզպետարանի միջև:

Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել B2B ձևաչափի հանդիպումներ հայ և իրանցի գործարարների միջև:

Համաժողովին ներկա են գտնվելՀայաստան-Իրանգործարարհամաժողովին` հանդես գալով ելույթներով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում նշել է. «Նման համաժողովներն ու ցուցահանդեսները, որոնց թվում ցանկանում եմ հիշատակել հոկտեմբեր ամսին Իրանում կայացած «Հայաստան Էքսպո-2016» ցուցահանդեսը, դարձել են շատ կարևոր հարթակ՝ համախմբելով մեր երկրների պետական ու գործարար հատվածի ներկայացուցիչներին և նրանց հնարավորություն ընձեռելով քննարկելու առկա հիմնախնդիրները, մշակելու մեր երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործուն մեխանիզմներ և ուղենշելու համագործակցությանն որոլորտներ»:Նախագահը կոչ է արել իրանական ընկերություններին ներդրումներ կատարելու Հայաստանում` հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: «Մեկ անգամ ևս վստահեցնում եմ ձեզ, որյուրաքանչյուր ներդրումային ծրագրի պատրաստ ենք ցուցաբերել առանձնահատուկ` ներդրողների կարիքների վրա հիմնված մոտեցում», – ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Համաժողովի աշխատանքներն ամփոփել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նախարարը հայտնել է, որ համագործակցության մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել, մասնավորապես, գիտելիքահենք` նանո տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի վերամշակման, գյուղատնտեսության, տեքստիլի, վերամշակող արդյունաբերության, դեղագործության, ոսկերչության, զբոսաշրջության, ֆինանսաբանկային համակարգի և տրանսպորտի ոլորտներում: Նախարարը վերջինս հատկապես կարևորվել է երկկողմ և տարանցիկ տրանսպորտային փոխադրումների գործընթացի ակտիվացման առումով: «Համաժողովը նաև արդյունավետ հարթակ է գործարար համայնքին հուզող խնդիրները քննարկելու և դրանց լուծման ուղղությամբ համատեղջանքեր գործադրելու պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով: Այս ամենը խոսում է ներդրումային, առևտրային և գործարար բազմաթիվ նոր հնարավորությունների մասին»,-ասել է ՍուրենԿարայանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կհաջողվի՞ արդյոք Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ մեծացնել հետաքրքրությունը լիզինգի նկատմամբ

Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ծավալները վերջին 1.5 տարվա ընթացքում նվազել են

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Հանրապետության Նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: