Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սերգեյ Լավրովը դրական է գնահատում ԵՏՄ-ի հեռանկարները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

14:45 , 17 Հունվար 2017

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) շատ լավ հեռանկարներ ունի և իրական արդյունքներ է բերում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակում է «Ռոսիա-24»-ը։

«Չնայած բոլոր դժվարություններին, կապված ներկայիս ներքին տնտեսական կոնյուկտուրայի հետ, չնայած բանակցություններին, որոնք ընթանում են ԵՏՄ-ի ներսում, ես տեսնում են, որ այդ միությունն ունի շատ լավ հեռանկարներ։ Արդեն հիմա կան իրական արդյունքներ, որոնք կայանում են նրանում, որ մեր քաղաքացիները զգան մեր երկրների մասնակցության դրական կողմերը ԵՏՄ-ում»,- ասել է Լավրովը։

Նա նաև ընդգծել է, որ ԵՏՄ կառույցը զարգանում է։ Լավրովը հավելել է, որ միավորման հեռանկարների մասին է վկայում նաև այն հետաքրքրությունը, որ դրա նկատմամբ ցուցաբերում են բազմաթիվ արտաքին խաղացողներ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի անդամ հինգ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարների կողմից ստորագրվել է 2017 թվականի ապրիլի 11-ին: Ենթադրվում է, որ օրենսգիրքն ուժի մեջ կմտնի մասնակից բոլոր հինգ երկրներից պայմանագրի վավերացման վերաբերյալ ծանուցումներ ստանալուց հետո: Պլանավորվում է, որ դա տեղի […]

ԵԱՏՄ տարածքում կստեղծվի փորձագիտական գրասենյակ՝ ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավարությամբ

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին տեղեկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ Իրանի հետ ազատ տնտեսական գոտու զարգացման գործում». Դմիտրի Մեդվեդևը՝ Մեղրիի ԱՏԳ-ի մասին

Եթե ԵԱՏՄ մեր բարեկամները ու գործընկերները ստեղծում են նման ազատ տնտեսական գոտի Իրանի հետ, մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ դրա զարգացման գործում, այդ թվում նաև՝ այնտեղ հրավիրելով մեր ռուսական բիզնեսը