Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

12:48 , 08 Հունիս 2016

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Սերգեյ Ավետիսյանն այսօր  նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառա­վարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Նշենք, որ մինչ այս Սերգեյ Ավետիսյանը զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք նաև, որ հունիսի 7-ին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատվել էր Արտյոմ Մովսեսյանը՝ իր դիմումի համաձայն: Արտյոմ Մովսեսյանը Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից: