Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Սերբիայի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի վիզայի պահանջի այցելել Հայաստան

Վերադարձ լուրերի բաժին

22:37 , 30 Հունվար 2020

Գործադիրը հունվարի 30-ի նիստում որոշում է ընդունել Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2019թ․հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը որոշում է ընդունել սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը միակողմանի վերացնելու մասին, որն ուժի մեջ է մտել 2019 թ. նոյեմբերի 2-ին. ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի Հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի պահանջի մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում, 180 օր ժամկետով՝ 360 օրվա ընթացքում։ Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ մշակվել է սույն որոշման նախագիծը, որի ընդունմամբ Սերբիայի քաղաքացիները, համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի, առանց մուտքի վիզայի ՀՀ տարածքում կկարողանան գտնվել առավելագույնը 180 օր ժամկետով՝ 1 տարվա ընթացքում: Որոշման նպատակն է՝ ամրագրել փոխադարձությունը 2 երկրների միջև վիզաների ռեժիմի վերացման հարցում, և դրա ընդունումը ևս մեկ քայլ է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի ապահովման ուղղությամբ կառավարության քաղաքականության իրականացման գործում: Վիզայի ռեժիմի պահանջը կվերացվի այս որոշման պաշտոնական հրապարակումից 10 օր անց:

Կառավարության ղեկավարը նշել է. «Կարծում եմ՝ լավ որոշում է, կարևոր և հույս ունեմ, որ այն կխթանի, որպեսզի ուղիղ չվերթներ իրականացվեն Երևանից Բելգրադ կամ Սերբիայի այլ քաղաքներ և Բելգրադից Գյումրի, Երևան և այլ քաղաքներ: Ընդհանրապես տարբեր երկրների հետ վիզային ռեժիմը վերացնելու այս միտումը մեր արտաքին քաղաքականության շատ կարևոր ուղղություն է: Կարծում եմ նաև, որ պետք է այս տեղեկատվությունը հասցնել մարդկանց, տեղեկացնել և ի ցույց դնել ազատ տեղաշարժի իրավունքի ապահովման հնարավորությունը»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Լիդիանը պնդում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա

«Ճառագայթային անվտանգության մասով ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի վերանայման անհրաժեշտություն չկա»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ` «Դավթաշեն Սիթի» բնակելի թաղամասում բնակարաններ ձեռք բերելու նպատակով

Բնակարանների արժեքն այս համալիրում 1 քմ համար կազմում է 800 ԱՄՆ դոլար` առանց վերանորոգման և 850 ԱՄՆ դոլար` վերանորոգված վիճակում։

23-րդ միջոցառումից կարող են օգտվել նաև այլ ծրագրերից օգտվողները

Այդ մասին տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: