Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍՆՅՈՒԹ: Սերբիայի հետ համաձայնագրի ստորագրումը ԵԱՏՄ համագործակցության աշխարհագրության ընդլայնման ևս մեկ քայլ դարձավ

Վերադարձ լուրերի բաժին

11:20 , 26 Հոկտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին և ներկայացրել նիստի ընթացքում քննարկված հարցերն ու բանակցությունների արդյունքները: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց, որ քննարկվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ոգելից խմիչքների շուկայի կարգավորման նախագծի նախապատրաստման ընթացքը։ Համաձայնագրի ընդունումը կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում ոգելից խմիչքների ընդհանուր շուկայի իրավական հիմքերի ստեղծմանը։
Այնուհետև նա նշել է թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կատարվող գործարքների առանձնահատկությունների մասին պայմանագիրը, որը հանում է Միության ոսկերչական իրերի ներքին շուկայում առկա սահմանափակումները։

Այնուհետև Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ մեկնարկել է Եվրասիական միության ընդհանրական ոսկերչական բրենդ ստեղծելու ուղղությամբ աշխատանքը: Նա նաև ասել է, որ ստեղծվելու է հատուկ աշխատանքային խումբ, որի նպատակն է լինելու ուսումնասիրել ԵԱՏՄ տարածքում ռոմինգի վերացման հնարավորությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սուրեն Պապիկյանը վարել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը

«Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովը տեղի է ունեցել Մոսկվայում:

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է հայ-իտալական գործարար համաժողովին

«Մեր կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն արտաքին ներդրումների մասով՝ երաշխավորելով սեփականության լիարժեք պաշտպանություն»,-ՀՀ վարչապետ:

Վարչապետը Իտալիայի գործարարներին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Կառավարության ղեկավարը նաև խոսել է Հայաստանի անդամակցության շրջանակում ստեղծված հնարավորությունների մասին՝ նշելով. «Դուք կարող եք եվրոպական մակարդակի բիզնես ունենալ և ազատ, առանց մաքսատուրքերի մուտք գործել 200 միլիոնանոց շուկա»։