Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սեպտեմբերյան տնտեսական ակտիվության աճը ավելի մոտեցավ զրոյին

Վերադարձ լուրերի բաժին

12:05 , 22 Հոկտեմբեր 2018

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, կազմել է ընդամենը 0.2%։ Հիշեցնենք, որ հուլիսին՝ հուլիսի համեմատ, ՏԱՑ հավելաճը 11.1% էր, սակայն օգոստոսին՝ օգոստոսի համեմատ, նվազեց մինչև 0.6%, իսկ սեպտեմբերին մոտեցավ զրոյին։

Տնտեսական ակտիվության աճի դանդաղումը, ինչպես և նախորդ ամիս, սեպտեմբերին նույնպես պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտի 17.7%-անոց անկմամբ։ Սակայն բացի գյուղատնտեսությունից՝ մտահոգիչ միտում է նկատվում նաև արդյունաբերության ոլորտում, որտեղ 12-ամսյա կտրվածքով աճը (այս տարվա սեպտեմբերը՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ) նվազել է մինչև 0.9%։

Չնայած օգոստոս և սեպտեմբեր ամիսների նվազմանը՝ ընդհանուր հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի կտրվածքով տնտեսական ակտիվության հավելաճը դեռ բավականին բարձր է՝ 6.5%, ինչը պայմանավորված է տարվա առաջին ամիսների առաջանցիկ ցուցանիշներով։ Սակայն եթե վերջին եռամսյակում միտումը պահպանվի, ապա տարվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը և տնտեսական աճի ցուցանիշը ավելի ցածր կլինեն։

Հիշեցնենք, որ 2018 թվականի պետբյուջեով՝ այս տարվա համար ի սկզբանե կանխատեսվում էր 4.5% տնտեսական աճ։ Իսկ կառավարության ամենաթարմ կանխատեսումների համաձայն (որոնք տեղ են գտել 2019 թվականի պետբյուջեի նախագծում) այս տարվա համար կանխատեսվում է 6.5% աճ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը:

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է. ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է, 2018 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների դադարից հետո: