Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սեպտեմբերին կկայանա Յունիբանկի 20-ամյակին նվիրված ինտելեկտուալ խաղերի փառատոն

Վերադարձ լուրերի բաժին

13:13 , 06 Սեպտեմբեր 2021

Սեպտեմբերի 10-12-ը Երևանում կկայանա «Յունիբանկի գավաթ» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոն: Միջոցառումը նվիրված է Յունիբանկի գործունեության 20-ամյակին: Բանկը հանդես է գալիս որպես գլխավոր հովանավոր:

«Յունիբանկի գավաթ» փառատոնը կանցկացվի հայաստանյան լավագույ ն հյուրանոցներից մեկում՝ Holiday Inn Yerevan-Republic Square-ում:

Միջոցառման կազմկոմիտեն միջազգային խմբագրակազմի հետ միասին, որում ընդգրկված են Ալեքսանդր Կորոբեյնիկովը, Սերգեյ Տերենտևը, Մաքսիմ Մերզլյակովը, Սերաֆիմ Շիբանովը (Ռուսաստան), Կոնստանտին Նաումենկոն և Կոնստանտին Կաունինը (Ուկրաինա), մասնակիցներին խոստանում են հագեցած և հետաքրքիր ծրագիր:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին: Փառատոնի ծրագրում են «Բրեյն ռինգ» , «Էրուդիտ-Սեքստետ» և այլ մրցույթներ, ինչպես նաև «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» սպորտային մրցաշարը: «Յունիբանկի գավաթ» փառատոնին նախատեսվում է ավելի քան 20 թիմերի մասնակցություն Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և այլն: Փառատոնի խաղավարն է Պավել Զաբավսկին:

Սեպտեմբերի 12-ին կկայանա մրցանակների հանձնման և փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը:
«Ինտելեկտուալ խաղերի փառատոնը հիանալի միջոց է Յունիբանկի 20-ամյակը տոնելու համար: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում կրթական, ճանաչողական նախագծերի աջակցմանը, հանդիսանում ենք Հայաստանում «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղի բազմամյա հովանավորը: Ինտելեկտուալ խաղերը նպաստում են անձի զարգացմանը, արագ և օրիգինալ մտածողության ձևավորմանը, մտահորիզոնի ընդլայնմանն ու թիմային աշխատանքի և փոխգործակցության հմտությունների բարելավմանը», – ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Ինտելեկտուալ խաղերի փառատոնի նպատակներից մեկը մեր երկրի մասսայականացումն է աշխարհում: Կարևոր է, որքան հնարավոր է մեծ թվով մարդկանց ցույց տալ, որ տարածքով ոչ մեծ Հայաստանն իր մեջ կրում է հսկա մտավոր ներուժ: Մեր հիմնական ազգային բրենդը հենց ինտելեկտն է», – նշեց Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: