Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սեպտեմբերին արտահանումը նվազել է, ներմուծումը՝ աճել

Վերադարձ լուրերի բաժին

18:03 , 22 Հոկտեմբեր 2018

Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 3.6%-ով և կազմել 583.5 մլն դոլար։ Այդ թվում, ինչն ավելի ցավալի է, արտահանումը նվազել է 14.8%-ով (ծավալը՝ 186 մլն դոլար), իսկ ներմուծումն աճել է 2.7%-ով (ծավալը՝ 397.5 մլն դոլար)։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, որը հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։

tac-sep-2

Հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի կտրվածքով արտաքին առևտրի պատկերն այսպիսին է.

արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (հունվար-սեպտեմբեր) համեմատությամբ աճել է 22.4%-ով և կազմել 5 մլրդ 355.7 մլն դոլար։

Ադ թվում՝ արտահանումն աճել է 11.6%-ով (ծավալը՝ 1 մլրդ 774.1 մլն դոլար), ներմուծումը՝ 28.6%-ով (ծավալը՝ 3 մլրդ 581.6 մլն դոլար):

Ինչպես տեսնում եք, հունվար-սեպտեմբերի կտրվածքով, արտահանումը աճել է, սակայն ներմուծման առաջանցիկ աճն ավելի նկատելի է դարձել։ Դրա հետևանքով աճել է արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը և հունվար-սեպտեմբերին կազմել 1 մլրդ 807.5 մլն դոլար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ արտահերթ ընտրությունները կթանկացնեն ֆեյսբուքյան գովազդը

«ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան գովազդային ծառայության պահանջարկը կտրուկ աճելու է…

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս»-ի հետ համատեղ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամ մեկնարկում է ցածր կանխավճարով հիփոթեքային վարկերի տրամադրումը

Կոնվերս Բանկը՝ հաջողության պատմություններ կերտող բանկ

Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող Բանկ