Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սեզոնային զբաղվածության խթանման ծրագրում ընդգրկվել է 484 հողօգտագործող

Վերադարձ լուրերի բաժին

23:19 , 08 Մայիս 2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունն արտակարգ դրության պայմաններում ևս շարունակում է իրականացնել «Աեզոնային զբաղվածության խթանման» ծրագիրը, որի հիմնական նպատակը գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրումն է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությը տեղեկացրել է, որ hաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսության ոլորտում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումներ գրեթե չկան, ծրագրի իրականացումն ընթացել է անխափան:

«Սեզոնային զբաղվածության խթանման ծրագրում մայիս ամսվա դրությամբ ընդգրկվել է 484 հողօգտագործող, կնքված պայմանգրերի ընդհանուր արժեքը կազմել է 96,9 մլն դրամ: Մեկ օրվա աշխատանքի դիմաց ծրագրի շրջանակներում հողօգտագործողին և աշխատանքներում ներգրավված անձանց վճարվում է 4 հազարական դրամ: Բացի այդ, գյուղացիական տեխնիկայի 1 ժամվա աշխատանքի համար նախատեսվում է 5 հազար դրամ: Ծրագրի ընդհանուր արժեքը մեկ հողօգտագործողի համար չի կարող գերազանցել 350 հազար դրամը:

Ծրագրի իրականացման համար 2020 թ. ՀՀ պետական բյուջեից հատկացված է 605,3 մլն. դրամ, նախատեսված է ծրագրում ընդգրկել 2400 հողօգտագործողի: Ծրագրում կարող են ընդգրկվել մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող՝ աշխատաշուկայում անմրցունակ անձը, ով որպես աշխատանք փնտրող հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում, և ում ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում: Մեկ ծրագրի տևողությունը կազմում է առավելագույնը 180 օր, իսկ աջակցության չափը՝ առավելագույնը 350.000 դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արմենպրես

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: