Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Կադաստրի կողմից տեղեկատվության տրամադրման դիմաց վճարումները

Վերադարձ լուրերի բաժին

19:50 , 23 Փետրվար 2016

2016թ.-ի փետրվարի 23-ին ՀՀ Սահմանադրական դատարանն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումի հիման վրա քննության առնելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի սահմանադրականությունը, որոշեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված 32-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 34, 51, 78, 79 և 80-րդ հոդվածներին հակասող, այնքանով, որ տարբերակված մոտեցում չեն սահմանում, երբ տեղեկատվությունը վերաբերում է անձի՝ իր մասին հայցվող տեղեկությանը, ինչպես նաև տեղեկատվության ազատության` օրենքով սահմանված երաշխիքների իրացմանը:

Հոդված 71. Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարովիությունը

1. Սույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների` դրանց ծագման, դադարման, փոխանցման կամ փոփոխման պետական գրանցման, ինչպես նաև անշարժ գույքի միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման համար մատուցվող ծառայությունների համար պետական բյուջե գանձվում է վճար սույն օրենքով սահմանված չափերով՝ գանձապետարանում բացված համապատասխան հաշվին:

2. Դիմողները պարտավոր են վճարել սույն օրենքով սահմանված վճարները:

Այս որոշումը նշանակում է, որ անձի՝ իրեն վերաբերվող տեղեկությունները չպետք է վաճառվեն նրան՝ այդ կերպ սահմանափակելով անձի՝ ինքն իր մասին տեղեկություն ստանալու իրավունքը: Այս որոշումը նաեւ նշանակում է, որ չպետք է սահմանափակվեն այն սկզբունքները, որոնք ամրագրված են “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով որպես տեղեկատվության ազատության երաշխիքներ:

Սահմանադրական դատարանը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածների ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2016 թվականի նոյեմբերի 1-ը, որպեսզի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի եւ դրա հետ փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցվեն ՍԴ-ի որոշման պահանջներին: Սա նշանակում է, որ առավելագույնը մինչեւ 2016թ.-ի նոյեմբերի 1-ը դեռ սահմանադրությանը հակասող ճանաչված հոդվածները գործելու են՝ ուժի մեջ են եւ քաղաքացիները դեռ պետք է դրանցով առաջնորդվեն: Դա առավելագույն վերջնաժամկետն է, սական պետական մարմինները (Ազգային ժողովը եւ կառավարությունը) պետք է հնարավորինս շուտ վերացնեն սահմանադրության հետ հակասությունները:

ՀՀ Սահմանադրական դատարանի տարածած հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երբ կգան ներդրումները

«Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները, մեծ հավանականությամբ, վեր են ածվելու ներդրումային հոսքի…

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Կառավարության նիստը մեկնարկել է (ուղիղ)

ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է։