Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Սա նախկին կառավարության բյուջեի ուրվականն է». Վարչապետը՝ Բյուջե-2019-ի մասին

Վերադարձ լուրերի բաժին

10:04 , 01 Հոկտեմբեր 2018

«Ես այդ բյուջեն գնահատում եմ իներցիոն, որովհետև դա դեռևս մեր կառավարության բյուջեն չի։ Դա ինչ-որ առումով նախկինից եկած իներցիայի բյուջեն է, և մեր տրամադրությունն այն է, որ նաև հընթացս այդ բյուջեն պետք է լրջագույն փոփոխությունների ենթարկվի»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով այն գնահատականները, որ 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը զգուշավոր է և ոչ ռիսկային։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Վարչապետի բնորոշմամբ, այլ ոչ թե իրենց կառավարության բյուջեն է, այլ «նախկին կառավարության բյուջեի ուրվականը»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ պետական հատվածի աշխատավարձերը բարձրանան, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ կառավարությունը բոլոր ուղղություններով աշխատանք տանելու է։ Սակայն, նրա խոսքով շատ խնդիրներ կան՝ պետական համակարգի արդյունավետության, կառավարման տեսակետից։ «Մենք պետք է ամեն ինչ անենք արդյունավետությունը բարձրացնելու համար»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

«Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը»,- վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ: