Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սարքավորման և հումքի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու նախաձեռնություն՝ ՊԵԿ-ից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

16:11 , 12 Սեպտեմբեր 2017

Մեկ տարում կոմիտեն ավելի քան 1 տրիլիոն 139 մլրդ դրամ եկամուտներ է ապահովել պետբյուջե

Բիզնեսին ներդրումների արագ հետգնման և շրջանառու միջոցներ ունենալու հնարավորություն է ընձեռվում: Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

ՊԵԿ-ը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել հարկային համակարգի համար արմատական 2 փոփոխություն, որից մեկը վերաբերում է ՀՀ ներմուծվող արտադրական նշանակության հումքի և մեքենասարքավորումների համար մաքսային սահմանին ԱԱՀ չգանձելուն, մյուսը՝ արտահանողներից բացի նաև հանրապետության ներսում գործունեություն իրականացնողներին ԱԱՀ վերադարձնելուն:

«Նախագծերի կյանքի կոչմամբ էականորեն բարելավվելու է երկրի ներդրումային գրավչությունը, և նախադրյալներ են ստեղծվելու՝ երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի ապահովման համար, ինչը ռազմավարական ծրագրի առաջնահերթություններից է»,-նշել է Վախթանգ Միրումյանը: Սահմանին ԱԱՀ չվճարելով տնտեսվարողն ունենում է շրջանառու միջոց, որը կարող է ներդնել տնտեսական գործունեության ընդլայնման համար: Փոխարենը պետությունը ԱԱՀ-ի գումարը կստանա արտադրանքի իրացման փուլում հաշվարկվող հարկի գանձումից:

Նախագիծն ուժի մեջ է մտնելու 2018թ. հունվարի 1-ից, սակայն որպեսզի ներդրողներն այդքան չսպասեն, անցումային դրույթ է մշակվել այն տնտեսվարողների համար, ովքեր կառավարության ներդրումային ծրագրով ներկրված մեքենասարքավորումների համար ԱԱՀ-ի վճարումը 3 տարով հետաձգելու արտոնություն են ստանում. «Օրենքի հրապարակումից հետո համապատասխան սարքավորումներ ներկրողները նույնպես հետաձգման փոխարեն կազատվեն ԱԱՀ-ի վճարումից»,-հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալը: Նա տեղեկացրել է նաև, որ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի դեպքում հարկ վճարողներն իրենց ընտրությամբ, կախված տնտեսական գործունեության տեսակից, կարող են շահութահարկի տեսքով կատարվող ներդրումները հետգնել 1 տարվա ընթացքում:

Կոմիտեի ներկայացրած մյուս նախագծով, որն ուժի մեջ է մտնելու 2018թ. հուլիսի 1-ից, պետությունը հանրապետության ներսում գործունեություն իրականացնողներին 6 ամիս հետո վերադարձնելու է մատակարարների հետ գործարքներից առաջացած ԱԱՀ-ի գումարը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի դիտարկմամբ, այս համարձակ նախաձեռնությունների համար երաշխիք է ծառայել հարկային եկամուտների աճը. «Արդյունավետ վարչարարության և ստվերի կրճատման շնորհիվ հաջողվել է 2016թ. սեպտեմբերից մինչև 2017թ. օգոստոս ամիսներին ապահովել ավելի քան 1 տրիլիոն 139 մլրդ դրամ հարկային և մաքսային եկամուտներ, ինչը շուրջ 6.6%-ով կամ ավելի քան 70.8 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Ընդ որում, առանց ԱԱՀ վերադարձի գումարների եկամուտները կազմել են ավելի քան 1.08 տրիլիոն դրամ, ինչը մոտ 6.2%-ով կամ 62.9 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը»:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել են նաև պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող գերավճարները և ապառքները՝ համապատասխանաբար շուրջ 6.4 և 7.4 մլրդ դրամով: Իսկ արտահանողներին վերադարձվող ԱԱՀ գերավճարները կազմել են ավելի քան 57.3 մլրդ դրամ, ինչը 7.9 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվանից:

Ցուցանիշների աճը Վախթանգ Միրումյանը պայմանավորում է ոչ միայն արտահանման դրական տեմպերով, այլև վարչապետի հանձնարարությամբ կոմիտեի նախաձեռնած մի քանի բարեփոխումներով:

«Մասնավորապես՝ կառավարության որոշմամբ մինչև 20 մլն դրամ ԱԱՀ-ի հայտերի դեպքում գերավճարների վերադարձման ժամկետը սահմանվել է առավելագույնը 4 օր՝ նախկին 90+90 օրվա փոխարեն, 20 մլն դրամից ավելի հայտերի դեպքում ժամկետը կրճատվել է մինչև 77 օր, ինչպես նաև կրկնակի նվազեցվել է օտարերկրյա անձանց ԱԱՀ գումարների վերադարձման սահմանաչափը»:

ՊԵԿ նախագահի տեղակալը կարևորել է այն հանգամանքը, որ հարկային եկամուտների աճն արձանագրվել է հարկային ստուգումների 47.8% կրճատման պարագայում. «Ապավինել ենք անհատական վերլուծություններով հսկողական գործիքակազմի կիրառման պրակտիկային և մոնիթորինգի կենտրոնի գործարկմանը»:

Մաքսային բնագավառի բարելավումները, ըստ Վախթանգ Միրումյանի, նույնպես անդրադարձել են վարչարարության վրա. «Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրմամբ նվազեցվել է մաքսավոր-հայտարարատու անմիջական շփումը, բարձրացվել մաքսային հսկողության արդյունավետությունը, ազատականացվել է մաքսային հայտարարագրման դաշտը»:

Անդրադառնալով ընթացքի մեջ գտնվող նախաձեռնություններին՝ Վախթանգ Միրումյանը կարևորել է մաքսային հսկողության «Կապույտ ուղի» ընթացակարգի ներդրումը, ինչպես նաև 2018թ.-ից 1 միասնական գանձապետական հաշվի գործարկումը, որը իրավական հարթությունում վերացնելու է «գերավճար խնդրելու» պրակտիկան, որը խստիվ արգելվում է նաև ՊԵԿ նախագահի հանձնարարականով:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ

Հայ գործարարները հնարավորություն կստանան հիմնելու իրենց ձեռնարկությունների ներկայացուցչությունները

Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՊԵԿ-ը պարզաբանում է հիպոթեքային վարկի տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման մասին լուրերը

Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար…