Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սարկիսով եղբայրները՝ Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների տասնյակում. Forbes

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

21:34 , 25 Օգոստոս 2016

Forbes-ի ռուսական խմբագրությունը կազմել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների (կլանների) վարկանիշը: Այն հանդեսի կայքում հրապարակվել է օգոստոսի 25-ին:

Վարկանշային աղյուսակը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գլխավորում է ԲԻՆ խմբի հիմնադիր Միխայիլ Գուցերիևի ընտանիքը` 9,8 միլիարդ դոլարով: Երկրորդ տեղում Ռոտենբերգներն են` 2,8 միլիարդ դոլարով, երրորդ հորիզոնականն զբաղեցրել են Ալեքսեյ և Դմիտրի Անանև եղբայրները, որոնց մասնավորապես, պատկանում են «Վոզրոժդենիե» բանկը և «Պրոմսվյազբանկը»: Նրանց կարողությունը ամսագիրը գնահատել է 2,8 մլրդ դոլար:

Նրանց հաջորդում է Նիկոլայ Շամալովի ընտանիքը՝ 2,4 մլրդ դոլար կարողությամբ: Հնգյակը եզրափակում են Ռադիկ և Այրատ Շայմիևները՝ 1,7 մլրդ դոլար կարողությամբ:

Վեցերորդ հորիզոնականում հանգրվանել են հայազգի գործարարներ Սարկիսով եղբայրները: Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներին է պատկանում «Ռեսո» ապահովագրական ընկերության բաժնետոմսերի ավելի քան 60 տոկոսը:

Նրանց կարողության զգալի մասն այսօր ապահովում է ՌԴ-ի սահմաններից դուրս գտնվող անշարժ գույքը` հողատարածքներ Մոնակոյում, 3 տուն Լոս Անջելեսում, շինություն Փարիզի Առևտրա-արդյունաբերական պալատում, դղյակ Լոնդոնում, անշարժ գույք Ֆրանսիայում և Վիլնյուսում: Սարկիսովների կարողությունը Forbes-ը գնահատել է 1,4 մլրդ դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վրաստանում փոքր բիզնեսի շրջհարկը 5%-ից կդառնա 1%

Վրաստանում փոքր ձեռնարկատերերի համար կսահմանվի նոր՝ թեթևացված հարկային ռեժիմ։

Զգուշացեք՝ WhatsApp-ով նոր խաբեություն է տարածվում

WhatsApp-ով տարածվում է հղում իբր Ադիդասի կայքից՝ անվճար մարզակոշիկներ ստանալու համար։

Հարավային Կորեայում դատարանը կալանքից ազատել է Samsung Electronics-ի ղեկավարին. KBS

Հարավային Կորեայի Վերաքննիչ դատարանը մեկամյա ազատազրկումից հետո բանտից ազատել է Samsung ընկերությունների խմբի փոխնախագահ Լի Չժե Յոնին: