Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սառնարանների ներմուծման տվյալներում տեղ էր գտել վրիպակ. ներմուծել է ոչ թե 8.3 միլիոն, այլ 8.3 հազար հատ սառնարան. Պարզաբանում

Վերադարձ լուրերի բաժին

12:18 , 28 Մարտ 2018

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ներմուծման տվյալներ՝ 2018 թվականի հունվար-փետրվար ժամանակահատվածի համար։ Մի շարք ապրանքների գծով ներմուծման ծավալները կտրուկ աճել էին (ոչ թե տոկոսներով, այլ անգամներով)։

Ապրանքների մի մասի դեպքում ներմուծման կտրուկ աճը զարմանալի էր, բայց բացատրելի (օրինակ՝ մաքսային վիճակագրության հստակեցում, վերաարտահանում և այլն)։ Սակայն կային ապրանքներ, որոնց դեպքում ներմուծման թվերը որևէ բացատրության չէին ենթարկվում։

Օրինակ՝ ըստ այդ տեղեկանքի, 2018 թվականի առաջին երկու ամիսներին Հայաստան է ներկրվել 8 մլն 322 հազար հատ սառնարան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.9 մլնի դիմաց։ Սա այնքան մեծ թիվ է, որ հնարավոր չէ բացատրել վերաարտահանմանմամբ կամ այլ պատճառներով։

 

texnika

Մենք դիմեցինք կառավարություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես է 3 մլն բնակչություն ունեցող երկիրը 8 մլն սառնարան ներմուծել՝ այն էլ երկու ամսում։ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը նշեց, որ պատճառը վրիպակն է։

«Տեղի է ունեցել ընդամենը տեխնիկական վրիպակ չափման միավորի հետ կապված՝ սառնարանների բաժնում այն նշվել է որպես «հազար հատ»՝ ուղղակի «հատ»-ի փոխարեն: Այսպիսով, 2018թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստան է ներմուծվել 8322 սառնարան, սառցարան եւ սառեցնող այլ սարքավորում՝ 6424-ով ավելին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ», – նշեց Ա. Արարատյանը:

Մյուս ապրանքների ներմուծման տվյալներին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: