Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՍԱՊԾ-ը հերքում է ՊՆ-ին կարագի տենդերի վաճառքի հարցում ՍԱՊԾ պետի տեղակալի ներգրավվածությունը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

23:58 , 18 Դեկտեմբեր 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքում է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե «ՊՆ-ի տենդերը շահած ընկերությունները՝ ՍՊ ՍՊԸ-ն և «Էլայզեռ» ՍՊԸ-ն», կապված են ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ»:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, տեղեկացրել են, որ լրատվամիջոցում այսօր հրապարակված՝ «Ում են պատկանում մարգարինը կարագի փոխարեն բանակին վաճառած ընկերությունները» վերնագրով նյութի մեջ ներկայացվել է ապատեղեկատվություն: Մասնավորապես նշվել է, իբր «ՊՆ-ի տենդերը շահած ընկերությունները՝ ՍՊ ՍՊԸ-ն և «Էլայզեռ» ՍՊԸ-ն», կապված են ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ», ինչն իրականությանը չի համապատասխանում:

Լրատվամիջոցներում դեկտեմբերի 18-ին տեղեկություններ էին տարածվել, թե Պաշտպանության նախարարության տենդերը շահած ընկերությունները՝ ՍՊ ՍՊԸ-ն և «Էլայզեռ» ՍՊԸ-ն, կապված են ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Կառավարության հռչակած առաջնահերթությունների գծով Կոտայքի մարզում զարգացում կա»,- վարչապետ

Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովը:

ՀՀ կենտրոնական բանկն աուդիտորական կազմակերպություն է փնտրում

Նպատակը 2019-2021 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելն է: