Invalid username or password
Սաուդյան Արաբիան մտադիր է ավելացնել նավթի արդյունահանումն ապրիլին մինչև 10 մլն բարել օրական՝ նման ագրեսիվ կերպով պատասխանելով Ռուսաստանի և ուրիշ արդյունահանողների հետ ՕՊԵԿ+ գործարքի ձախողման, գրում է Bloomberg-ը: Աշխարհում նավթի խոշորագույն արտահանողը սկսել է գնային պատերազմը շաբաթ օրը՝ վերջին 20 տարվա ընթացքում առավելագույնն իջեցնելով նավթի գինն օտարերկրյա շուկաներում՝ առաջարկելով աննախադեպ զեղչեր Եվրոպայում, Հեռավոր Արևելքում և ԱՄՆ-ում՝ գայթակղելով նավթարդյունաբերող ընկերություններին գնել նավթ մատակարարների հաշվին:
Ընդ որում՝ Սաուդյան Արաբիան հայտարարել է շուկայի որոշ դերակատարներին, որ կարող է մեծացնել նավթի արդյունահանումն անհրաժեշտության դեպքում օրական մինչև ռեկորդային 12 մլն բարել: Պարբերականը ենթադրում է, որ Էր Ռիադի այդպիսի ռազմավարությունը կարող է լինել ցանկացած հնարավոր միջոցով Ռուսաստանին ու ուրիշ արդյունահավողներին առավելագույն ցավ պատճառելու փորձ, և միտված է նրանց վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ իր նպատակին հասնելու դեպքում Սաուդյան Արաբիան արագ կկրճատի նավթի արդյունահանումը:
News.am
Դիտումներ 1302
Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:
Վարչապետը մասնակցել է «Almaty Digital Forum 2021» համաժողովին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: