Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սան Մարինոն աշխարհում առաջինը անցում կկատարի նոր սերնդի 5G ցանցին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

18:31 , 20 Հուլիս 2017

Կենտրոնական Եվրոպայի Սան Մարինոյի Հանրապետությունը կդառնա առաջինն աշխարհում իր երկրում 5G ցանց տեղաբաշխելով: Ինչպես սպասվում է, երկիրը անցնում կկատարի նոր սերնդի ցանցին արդեն 2018թ.վերջին:

Սան Մարինոն բոլոր կողմերից շրջապատված է Իտալիայի տարածքով: Տեղի կապի Telecom Italia Mobile (TIM) օպերատորը մտադիր է երկիրն օգտագործել որպես հարթակ՝ նոր տեխնոլոգիայի փորձարկման համար, գրում է իտալական Il Sole 24 Ore պարբերականը:

TIM-ի տեխնիկական տնօրեն Ջովաննի Ֆերիգոյի խոսքով՝ Եվրոպան կարևոր դեր է կատարել 2G տեխնոլոգիայի զարգացման հարցում, այնուհետ զիջել է ասիական երկրներին 3G-ի դեպքում և ԱՄՆ-ին՝ 4G-ի պարագայում:

«5G-ի հետ միասին մենք մտադիր ենք Եվրոպային վերադարձնել ստանդարտների ստեղծման հարցում առաջատարի դիրքերը»,- ասել է նա:
Բջջային օպերատորները թեսթավորում են 5G տեխնոլոգիան ողջ երկրում, առավել ակտիվություն են ցուցաբերում Հարավային Կորեայի, Չինաստանի և ԱՄՆ-ի ընկերությունները:
Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ նոր սերնդի ցանցին անցնելու տնտեսական առավելությունը կկազմի 113 մլրդ եվրո մինչև 2025թ.:

Դրանց համար ենթակառուցվածքների ստեղծումը Եվրոպայում կպահանջի 56 մլրդ եվրոյի ներդրում և կապահովի մոտ 2.3 մլն նոր աշխատատեղերի ստեղծում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բիթքոյնի մասին՝ 3 րոպեում (անիմացիոն տեսանյութ)

Վերջին շրջանում հետաքրքրությունը կրիպտովալյուտաների նկատմամբ աճել է։ Սակայն ոչ բոլորը գիտեն՝ ինչ է բիթքոյնը և ինչով է այն տարբերվում սովորական փողից։

Որ երկրները առավել մեծ դրական ազդեցություն ունեն աշխարհի վրա

Այս հարցի պատասխանը ստանալու համար Ipsos MORI-ն 25 երկրներում 18 հազար հոգու շրջանում հարցում է անցկացրել

Որոնք կլինեն աշխարհի 32 խոշորագույն տնտեսությունները՝ 2050 թվականին. PwC

PwC-ն 2050 թվականի վարկանիշը կազմել է՝ համեմատելով երկրների կանխատեսվող ՀՆԱ-ները ըստ գնողունակության պարիտետի