Invalid username or password
Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն և ընկերության հայաստանյան մասնաճյուղը 2018 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե չի վճարել շուրջ 580 մլն դրամ: Այդ մասին հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Կատարված հարկային պարտավորությունների նախնական հաշվարկների համաձայն՝ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել 299.918.392 ՀՀ դրամ ԱԱՀ, իսկ «Սանիթեք ՍՊԸ» հայաստանյան մասնաճյուղը` 280.429.121 ՀՀ դրամ ԱԱՀ: Բացի այդ, քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ hայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի կողմից չեն ներկայացվել 2018 թ. բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշիվները»,- նշեց Հովհաննիսյանը:
Վարույթն իրականացնող մարմինն իր գործառույթներին համապատասխան այդ փաստին ընթացք տալու նպատակով՝ չհայտարարագրված և չկատարված հարկային պարտավորությունների չափը պարզելու համար նշանակել է ստուգում: Կատարումը հանձնարարվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, սակայն ստուգման ակտը դեռևս չի ստացվել:
Դիտումներ 738
«Հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, ապացուցողականությունը, արժանահավատությունը: Պարզե՞լ ենք՝ չենք պարզել, որովհետև դա պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք»,- ասաց Թունյանը:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը:
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները: