Invalid username or password
Հայազգի գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը Սանկտ Պետերբուրգում՝ «ՌԻՈ» առևտրային-զվարճանքների կենտրոնում, նոր՝ անսովոր նախագիծ է գործարկել՝ «Пляж» կոչվող մարզական կենտրոնը, որն ունի մոտ 3000 քմ մակերես և գործելու է ողջ տարին, հայտնում է zdanie.info պորտալը:
«ПЛЯЖ»-ը եզակի մարզական-զվարճանքների կենտրոն է ինչպես առևտրի կենտրոնի, այնպես էլ ողջ քաղաքի համար: Ինժեներական տեսակետից նման բարդ կառույցների կարելի է հանդիպել միայն Եվրոպայում և ԱՄՆ-ում: Ռուսաստանում դա նման ձևաչափով առաջին նախագիծն է առևտրա-զվարճանքային համալիրի համար:
Սպորտի «ПЛЯЖ» կենտրոնը ներառում է հանգստի և մարզական մեծամասշտաբ գոտիներ: Մարզական գոտում գտնվում է վոլեյբոլի 5 հարթակ և 1 ֆուտբոլային դաշտ: Ողջ տարածքը ձևավորված է որպես լողափ: Հանգստի գոտիներից բացվում են համայնապատկերներ բոլոր լողափային հարթակների վրա:
Ապագայում նախատեսվում է «ПЛЯЖ» կենտրոնի հրապարակներում բացել լողափի վոլեյբոլի մանկական բաժին, ինչպես նաև բարեգործական մրցություններ ու տոներ կազմակերպել մանկատների սաների համար:
«Վստահ եմ, որ «ՌԻՈ» առևտրի կենտրոնի «ПЛЯЖ» լողափային սպորտի կենտրոնը նշանակալի երևույթ կդառնա քաղաքի համար այնպես, ինչպես առևտրի կենտրոնի մյուս անսովոր նախագծերը: Չէ՞ որ այն գործելու է ողջ տարին: Դա փակ շինություն է, որի ջերմակարգավորումը թույլ է տալիս ամռանը ստեղծել զով մթնոլորտ, իսկ ձմռանը՝ պահել ջերմությունն ու ստեղծել ամռան լիարժեք պատրանք»,- ասում է Սանկտ Պետերբուրգի «ՌԻՈ» առևտրի կենտրոնի գլխավոր տնօրեն Մարատ Աբրահամյանը:
Դիտումներ 2687
Հետազոտությունները ցույց են տվել, որ այն բաժակները, որոնց վերևի մասը լայն են, ստիպում են մարդկանց ըմպելիքն ավելի արագ խմել
«Բացահայտելով հայկական բրենդիի աշխարհը» (Exploring The World Of Armenian Brandy)
ARARATnews.am-ի տեղեկություններով քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող Քինգ Բուրգերում