Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սամվել Կարապետյանը 10 բնակարան կնվիրաբերի Գյումրիի անօթևան ընտանիքներին

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դեմքեր

20:57 , 18 Մարտ 2016

Գյումրիում անօթևաններին բնակարանով ապահովելու քաղաքացիական նախաձեռնությունը, որին բազմաթիվ գործարարներ և անհատ բարերարներ են միացել, կարողացել է նախապես հայտարարված 13 բնակարանի փոխարեն 22 բնակարան ձեռք բերել:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 10 բնակարան կնվիրաբերի Գյումրիի անօթևան ընտանիքներին: Մարտի 18-ին Գյումրիի քաղաքապետարանում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտագնա նիստի ժամանակ, որին ներկա էին նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: Նա  տեղեկացրեց, որ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անունից մինչև 60 մլն դրամի սահմաններում ձեռք է բերվելու 10 բնակարան և նվիրաբերվելու է Գյումրիի անօթևան ընտանիքներին: Նվիրատվության մասին պայամանագիրն ստորագրվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միջև:

Ծրագրի 10 շահառուներից երկուսին` Աստղիկ Թադևոսյանին և Իզաբելլա Չիմանյանին, բնակարանների հանձնելու մասին պայամանագրերն ստորագրվեցին տեղում:

Շահառու 10 ընտանիքիների ընտրությունը կատարվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանկողմից` Գյումրիի քաղաքապետարանի և Շիրակի մարզեպատարանի ներկայացրած ցուցակների համաձայն` հաշվի առնելով ընտանիքների վիճակը: «Սա «Հայաստանի էլեկտրական ցանցերե ընկերության միակ անակնկալը չէե,-իր խոսքում նշեց Կարեն Հարությունյանը: Նա նշեց, որ ևս երկու բնակարան ձեռք է բերվելու ընկերության աշխատակիցների և մեկը` արհմիության միջոցների հաշվին:

«Հատուկ շնորհակալություն Գյումրու քաղաքապետարանին մեզ աջակցելու և տեխնիկական օգնություն ցուցաբերելու համար»,- նշեցին «Գյումրին առանց տնակների» նախաձեռնության հեղինակները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ուկրաինան և Հայաստանը միմյանց հետ գրեթե չունեն տնտեսական հարաբերություններ

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը b4b.am կայքի հետ բացառիկ հարզազրույցի ընթացքում խոսել է երկու երկրների տնտեսական և քաղաքական կապերի ու համայքի հեռանկարների մասին: Նա նաև ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանը:

Դարաշրջանի ավարտը Google-ի համար

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Իլոն Մասկը 750 միլիոն դոլար է կորցրել դագաղանման ամենագնացի պատճառով

Տեսլայի նոր մոդելի ներկայացման ժամանակ պատահածը հարվածել է ընկերության արժեթղթերի գնին: