Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սամվել Կարապետյանը՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում. Bloomberg

Վերադարձ լուրերի բաժին

16:47 , 06 Մարտ 2017

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը ներառվել է աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց վարկանշային աղյուսակում՝ ըստ Bloomberg-ի վարկածի։

Աշխարհի միլիարդատերերի ինդեքսում, որի հեղինակը գործակալությունն է, Սամվել Կարապետյանը զբաղեցրել է 394-րդ հորիզոնականը։ Նրա կարողությունը գնահատվում է 4.36 մլրդ դոլար։

Կարապետյանը հայկական ազգանունով միակ գործարարն է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։
Bloomberg-ի վարկանիշով՝ աշխարհի ամենահարուստ մարդը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն (85.6 մլրդ դոլար) է։
Աշխարհի միլիարդատերերի առաջին եռյակը եզրափակում են ամերիկացի գործարար և ներդրող Ուորեն Բաֆեթը՝ 78.9 մլրդ դոլարով և ծագումով լիբանանցի մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը (53.0 մլրդ դոլար)։

Bloomberg-ը ներկայացրել է նաև Սամվել Կարապապետյանի կարողության հարաբերական արժեքը՝ ինչ է հնարավոր դրանով գնել և ինչին է դա համարժեք (օրինակ, 4.63 մլրդ դոլարով կարելի է գնել 78.2 մլն բարել նավթ կամ ԱՄՆ-ում այս պահին վաճառվող տների 0.283%-ը)։

Karapetyan-Rel-Value

Հիշեցնենք, որ հունվարին Սամվել Կարապետյանն ընդգրկվել էր ՌԴ անշարժ գույքի «արքաների» ցանկում՝ Forbes-ի վարկածով:

Forbes-ի ռուսական տարբերակը հունվարի 26-ին հրապարակել է Ռուսաստանի տարածքում կոմերցիոն անշարժ գույքի ամենահարուստ սեփականատերերի թարմացված վարկանիշը, որոնք հաջողությամբ վարձակալության են տալիս գույքը: Կարապետյանը 3-րդն էր այդ ցանկում: Հիմնական օբյեկտներն են «Ռիո» առևտրի և զվարճանքի կենտրոնը Դմիտրովյան մայրուղում և Novotel Moscow City-ն: Եկամուտը գնահատվում է 670 մլն ԱՄՆ դոլար:

Forbes ամսագիրը 2010 թվականին առաջին անգամ Սամվել Կարապետյանին ներառել էր Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանշային աղյուսակում: Այն ժամանակ նրա կարողությունը գնահատվել էր 0.75 մլրդ դոլար և նրան ապահովել 91-րդ հորիզոնականը:

Հիմնական բրենդները, որոնք պատկանում են «Տաշիր» ընկերությունների խմբին, ՌԻՈ-ն է, «Երևան Պլազան», «Ռայկին Պլազան», «Կալուգա XXI դար»-ը:
Ընդհանուր առմամբ՝ ընկերությանը պատկանում է 25 օբյեկտ, այն ներկայացված է ՌԴ 15 քաղաքներում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Air Armenia ավիաընկերության աջակցության շնորհիվ ավտոբուսի խափանման պատճառով Իտալիայում մնացած 36 երեխաները վերադարձան Հայաստան

Իտալիայի Սարդինիա մարզի Ուտա քաղաքում «Լեռնեցիներ» պարային անսամբլը , մասնակցելով միջազգային մանկական փառատոնին, վերադառնում էր ավտոբուսով Հայաստան:

«Պատմության մեջ թերևս առաջին անգամ մենք Սփյուռքից փող չենք խնդրում». Սփյուռքի նախարար

Հայաստան-Սփյուռք գործակցության պատմության մեջ թերևս առաջին անգամ մենք Սփյուռքից փող չենք խնդրում՝ ցանկանալով հիմք դնել նոր որակի փոխադարձ գործակցության

10 հետաքրքիր փաստ՝ Սինգապուրի մասին

Սինգապուրը նախկինում կոչվել է Տեմասեկ, որը թարգմանաբար նշանակում է ծովի քաղաք։