Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգում» կտրուկ աճել է գրանցված աշխատողների թիվը

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 26 Հուլիս 2018

ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունում (Yerevan City սուպերմարկետների ցանցը գործում է այս ընկերության ներքո) մայիսին կտրուկ աճել է գրանցված աշխատողներ թիվը։

Այսպես, եթե հունվարից մայիս ամիսներին ընկերությունում գրանցած էին միջինը 4250 աշխատող, մայիսին այդ թիվը կտրուկ աճել է՝ հասնելով 5197-ի (տվյալների համար հիմք է ծառայել ԶԱՀ բազան)։

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ կարծիքներ են հնչում, որ հեղափոխությունից հետո սկիզբ առած ստվերի դեմ պայքարի արդյունքում խոշոր գործարարները սկսել են գրանցել իրենց բոլոր աշխատողներին։

SAMVEL-employee

 

Հունիսի տվյալները դեռ չկան, սակայն կարելի է ենթադրել, որ հունիսին մայիսի համեմատ նույնպես գրանցված աշխատողների թվի զգալի աճ կտեսնենք։

Մենք ուշադրության կենտրոնում կպահենք ոչ միայն «Ալեքս Հոլդինգի», այլև մյուս խոշոր ընկերությունների գրանցված աշխատողների թվերը և կներկայացնենք դրանց փոփոխությունները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որքան են վճարել 1000 խոշոր հարկատուները՝ ըստ հարկատեսակների (գծապատկեր)

Հայաստանի Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին 2018 թվականին պետբյուջե են վճարել 926.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

ՀՐԱՏԱՊ: ԱԱԾ-ն տնտեսական հանցագործությունների մեղադրանք է առաջադրել Սեդրակ Քոչարյանին

Երկրորդ նախագահի որդին մեղադրվել է առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար:

Նավթն էժանացել է

Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.17%-ով և կազմել 66.14 դոլար: