Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սահմանվում են հիփոթեքային վարկավորման միասնական խիստ կանոններ

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 02 Դեկտեմբեր 2016

Այսուհետ բնակարանային հիփոթեքային վարկ ունեցող քաղաքացիների իրավունքներն առավել պաշտպանված կլինեն` ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են հիփոթեքային վարկավորման միասնական խիստ կանոններ:

Նախագծով վարկատուներն այսուհետ պարտավոր են սպառողներին մինչև վարկը տրամադրելը մանրամասն ներկայացնել և բացատրել վարկի հետ կապված մի շարք կարևոր պայմաններ, ինչպիսիք են՝

– Վարկի արդյունավետ տոկոսադրույքը,

– Այն ծախսերը, որոնք քաղաքացին պետք է կատարի վարկ վերցնելիս,

– Ժամկետից շուտ մարելու հնարավորությունը, դրա իրականացման կարգն ու հետևանքները,

– Վարկի մարման կանոնները:

Նախագծով սպառողը հնարավորություն կունենա ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց էական ռիսկեր կրելու, իսկ վարկատուն չի կարող որևէ տույժ, վճար կամ հատուցում պահանջել: Վարկատուն հնարավորություն կունենա տույժեր կիրառել միայն այն դեպքում, երբ վարկը վաղաժամկետ մարվում է առաջին 3 տարիների ընթացքում և մարվող գումարի չափը ավելի է նախագծով սահմանված չափից:

Նախագծով նաև խիստ և հստակ կանոններ են սահմանվել անշարժ գույք գնահատողների ընտրության և գործունեության նկատմամբ: Օրինակ՝ գնահատողը չի կարող փոխկապակցվածլինել վարկատուի հետ կամ բանկը չի կարող ուղղորդել սպառողին՝ օգտվել իր նախընտրած գնահատողից:

Նախագծով ներդրվել են նաև վարկատուների կողմից սահմանված կանոնները չպահպանելու հետևանքով սպառողներին պատճառված վնասների հատուցման մեխանիզմ:

Այսպիսով, նոր կանոնների արդյունքում՝

– Հիփոթեքային վարկերի շուկան կլինի թափանցիկ,

– Սպառողը հիփոթեքային վարկ վերցնելիս կլինի առավել տեղեկացված,

– Սպառողը հնարավորություն կունենա ընտրել առավել բարենպաստ պայմաններով վարկ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար

Կոնվերս բանկը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։