Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սահմանվել է նոր կարգ ՀԿ-ների համար

Վերադարձ լուրերի բաժին

23:05 , 18 Հունիս 2020

Պետական եկամուտների կոմիտեն b4b.am-ին տեղեկացրեց, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (ՀՕ-173-Ն) ՀՀ օրենքի համաձայն, ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվել է հասարակական կազմակերպությունների գործունեության մասին հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը:

Օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված՝ սահմանվել է տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ` բոլոր հասարակական կազմակերպությունների նկատմամբ։

Հասարակական կազմակերպությունների տարեկան գործունեության մասին հաշվետվության լրացման և հրապարակման էլեկտրոնային ձևն արդեն հասանելի է ՀՀ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝  (Հաշվետվական ձև՝ 246. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության (hb))։

Կոմիտեն, միաժամանակ, տեղեկացնում է, որ այն հասարակական կազմակերպությունները, որոնք հաշվետու տարվա ընթացքում ֆինանսավորվել են հանրային միջոցներից և արդեն հրապարակել են իրենց 2019 թ․ տարեկան գործունեության մասին հաշվետվությունը՝ ՀՀ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով (Հաշվետվական ձև՝ 251), ապա հաշվետվության վերահրապարակման անհրաժեշտություն չի առաջանա։

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։