Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սահմանին ունենալ գազի գնի կանխատեսելի մեխանիզմ. Մոսկվայում կայացել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստը

Վերադարձ լուրերի բաժին

23:17 , 05 Ապրիլ 2019

Մոսկվայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի գլխավորությամբ ապրիլի 4-ին կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտնել է, որ հայկական կողմից մասնակցել են նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը:

Նիստի սկզբում համանախագահները նշել են, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների կողմից համատեղ իրականացված աշխատանքի արդյունքում նախորդ նիստի որոշումները ընդհանուր առմամբ կատարվել են:

Միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների, ռադիոէլեկտրական արդյունաբերության, տրանսպորտի, սննդի անվտանգության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում: Համանախագահներն ընդգծել են, որ պետք է հատկապես ուշադրություն դարձնել տուրիզմի ոլորտի զարգացմանը, որը հանդիսանում է հայ-ռուսական առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության նշանակալի ուղղություն: Այդ նպատակով կարևորվել է նիստից հետո ստորագրված 2019-2021 թնականների համար համապատասխան գերատեսչությունների համագործակցության միջոցառումների ծրագիրը:

Նիստի ընթացքում մասնավորապես համանախագահները գոհունակությամբ են փաստել Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրի ուղղությամբ արձանագրված դրական դինամիկան՝ նշելով, որ կողմերը կշարունակեն իրականացնել համատեղ աշխատանքներ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2018 թվականի տվյալներով կազմել է շուրջ 2 միլիարդ ԱՄՆ դոլար և ավելացել է 2017 թվականի համեմատությամբ 11.2 տոկոսով:

Առանձնակի կարևորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդ ստեղծելու գաղափարը, ինչը, ըստ համանախագահների, կնպաստի երկու երկրների բիզնես համայնքների արդյունավետ համագործակցության խորացմանը, ինչպես նաև կծառայի որպես բիզնեսի առջև ծառացած խնդիրների և օրակարգային հարցերի բարձրաձայնման հարթակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կստեղծվի համանախագահերի տեղակալի ինստիտուտ, որը կներկայացնի բիզնես համայնքը:Երկու կողմերը ողջունել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-ռուսական ներդրումային ֆոնդ նախաձեռնելու պայմանավորվածությունը՝ ընդգծելով այդ գործընթացում Եվրասիական զարգացման բանկի դերը:

Համանախագահներն առանձնակի կարևորել են միջտարածաշրջանային համագործակցության զարգացումն ու այդ գործընթացում հայ-ռուսական միջտարածաշրջանային ամենամյա համաժողովի կազմակերպումը:

Բանակցությունների արդյունքում առաջընթաց է արձանագրվել ռուսական կողմի հետ Ռուսաստանի հանրակրթական դպրոցներում հայ աշակերտների համար հայերենը որպես մայրենի և պարտադիր առարկա դասավանդելու խնդիրների վերացման հարցում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՌԴ լուսավորության նախարարությունը, ՌԴ կրթության կառավարման շահագրգիռ մարմինները և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կաջակցեն հայ խիտ բնակչության վայրերում գտնվող ՌԴ հանրակրթական կազմակերպություններում հայերենի դասավանդման զարգացմանը, որպես մայրենի լեզու և պարտադիր ուսումնական առարկա։

Ռուսական կողմը նիստի ընթացքում տեղեկացրել է, որ Վերին Լարսի անցակետի թողունակությունը ավելացնելու նպատակով նախատեսում է իրականացնել 2019-2021 թվականների Վերին Լարսի վերակառուցման ծրագիր: Անդրադարձել է կատարվել նաև Հայաստան բնական գազի մատակարարման հարցին և նշվել է, որ անհրաժեշտ է մշակել բանաձև, որը թույլ կտա ունենալ Հայաստանի սահմանին գազի գնի ձևավորման կայուն և կանխատեսելի մեխանիզմ:

Միջկառավարական հանձնաժողովի նիստին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ռուսական կողմը քայլեր կձեռնարկի աշխատանքային գործունեություն իրականացնելու դեպքում միգրացիոն քարտերում նշված նպատակի փոփոխությունն առանց երկրից դուրս գալու իրականացնելու հնարավորության ուղղությամբ: Պայմանավորվածության համաձայն ռուսական կողմը նաև աշխատանքներ կիրականացնի աշխատանքային գործունեություն ծավալելու ընթացքում վարորդական իրավունքների փոխճանաչման ուղղությամբ օրենսդրական փոփոխության գործընթացն արագացնելու վերաբերյալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանը ողջունում է ԱՊՀ-ում տնտեսական համագործակցության խորացման ցանկացած նախաձեռնություն

Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխաբադում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում:

Աշխաբադում սկսվել է ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Ղեկավարների խորհրդի նիստին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ

Քննարկվել են ածխաջրածինների ոլորտում համագործակցության հեռանկարները։