Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սահմանին կառուցվող տունը՝ գյուղը շենացնելու երաշխիք

Վերադարձ լուրերի բաժին

15:50 , 17 Հոկտեմբեր 2019

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի նման, Պառավաքարը ևս հաճախակի գնդակոծությունների է ենթարկվել: Բնակավայրում կան հակառակորդի «ձեռագրից» տուժած կամ կիսակառույցից այդպես էլ ավարտուն տեսք չստացած շինություններ: Չիլինգարյանների տունը դրանցից մեկն է: Շենքի մի մասը քանդվում է հին լինելու պատճառով, իսկ մյուս՝ նոր հատվածը կիսակառույց է մնացել:

VivaCellMTS3

83-ամյա Հրաչյա Չիլինգարյանը տան շինարարությունը նախաձեռնել է տարիներ առաջ՝ ձգտելով շենքի պայմանները հարմարեցնել ընտանիքի կարիքներին: Սկսած գործը, սակայն 90-ականներին ընդհատվել է պատերազմի, իսկ ավելի ուշ՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Տարեց տանտերը մտահոգված է զավակների ապագայով. սահմանին ապրելու կենսափորձը հուշում է, որ հողին տեր լինելու համար կամքը կարևոր, բայց բավարար պայման չէ: Հոր գործն ավարտին հասցնելու պատասխանատվությունը ստանձնել է կրտսեր որդին՝ Հակոբը: Երկու անգամ ստացած վարկով, նրան հաջողվել է պահպանել ունեցածն ու տանիք կառուցել: Ավելին անել չի հաջողվել, սակայն հայրական տունը շեն պահելու՝ Հակոբի նպատակը հաստատուն է:

VivaCellMTS1

«Ունեմ երազանքներ: Դրանիցի առաջինը կատարվել է. ամուսնացել եմ, ունեմ լավ կին: Այժմ երազում եմ զավակ ունենալու, հետո՝ կմտածեմ տունը վերջնականապես կառուցելու մասին: Գիտեմ, որ ընտանիքս պահելու համար շատ ջանքեր պիտի գործադրեմ: Ստիպված եմ լինելու ավելի երկար՝ մինչև երեկո աշխատել: Կնոջս հետ զբաղվում ենք հողագործությամբ: Մնալու ենք Պառավաքարում. hայրական տունը թողնել և ուրիշ տեղ ապրել չեմ ուզում»,-ասել է Չիլինգարյանների կրտսեր որդին՝ Հակոբը:

VivaCellMTS2

«Ամուսնացել ենք մեկուկես տարի առաջ, բայց երեխա ունենալու մասին դեռ չենք մտածում. տան պայմանների բարելավման խնդիր պետք է լուծվի: Ուզում ենք, որպեսզի մեր երեխան մեծանա նորմալ պայմաններում: Երազում եմ ապրել գեղեցիկ տան մեջ և ունենալ շատ զավակներ», – ասել է Հակոբի կինը՝ Լիանա Մանուչարյանը:

Ընթացիկ տարին նորաստեղծ ընտանիքի համար հաջողվածներից է լինելու. մինչև տարեվերջ ավարտին կհասցվի տարիների՝ նրանց երազանքը: Ընտանիքն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրում: Տարիների գործընկերները կարևոր են համարում հեռավոր մարզերում և հատկապես սահմանամերձ գյուղերում բնակվող ընտանիքներին աջակցելը: «Ինձ ոգևորում է այն փաստը, որ սահմանին ապրող ընտանիքը, անկախ դժվարություններից և ունեցած խնդրից՝ ձգտում է մնալ իր ծննդավայրում ու շենացնել հայրենի հողը: Դա և՛ ուժեղ կամքի, և՛ անմնացորդ նվիրման հրաշալի օրինակ է: Այս ընտանիքին ուզում եմ տեղեկացնել, որ իրենց երազանքներն իրականանալու են, պարզապես խախտվելու է դրանց հերթականությունը. տան երազանքն իրականություն կդառնա ավելի վաղ, ու նրանք կմտածեն մյուս երազանքի՝ զավակներ ունենալու մասին: Ուրախ եմ, որ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ համագործակցությամբ աջակցելու ենք ձեզ: Գուցե, աշխատանքային հագեցած ժամանակացույցի պատճառով չկարողանանք մասնակցել տան շինարարությանը, սակայն ձեզ հետ ենք», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Սահմանամերձ Պառավաքարում, Չիլինգարյանների ընտանիքը բնակարանաշինության ծրագրում ընդգրկված հինգ ընտանիքներից մեկն է:

VivaCellMTS5

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանում տնտեսական զարգացման տեմպը նվազել է

«Ռուսաստանի տնտեսական աճը կլինի 1.0-1.5% միջակայքում»,- ՀՀ ԿԲ հաշտվետվություն:

ԱԺ-ն քննարկում է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը

Առաջարկվում է օրենքի սահմանափակ գործունեության ժամկետը երկարացնել՝ 2020 թ. հունվարի 1-ից այն տեղափոխելով 2022 թ. հունվարի 1: