Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրում ամանորը կդիմավորեն լուսավորված փողոցներով

Վերադարձ լուրերի բաժին

16:40 , 27 Դեկտեմբեր 2019

Տավուշի մարզի սահմանապահ գյուղերից մեկում՝ Ներքին Կարմիրաղբյուրում, նախատոնական տրամադրություն է՝ պատրաստվում են Ամանորին: Մութ ու անհրապույր փողոցների գոյությանը վաղուց համակերպված բնակիչները ոգևորված են: Լուծվել է երկար տարիների մի խնդիր: Լուսավորվել են դեպի սահման, հիմնական նշանակության կառույցներ տանող և կենտրոնական մի քանի փողոցներ: Թեև գյուղը լուսավորվել է մասնակի, բայց արդեն իսկ փոխվել է սահմանին ապրող մարդու վստահությունը. ինքն անտեսված չէ, գիշերային ժամերին փողոցում գտնվելն էլ առավել ապահով է:

«Մեր գյուղից մինչև Ադրբեջանի հետ սահման հեռավորությունն ուղիղ գծով 700մ է: Շատ երկար տարիներ լուսավորության խնդիր ենք ունեցել: Այն փաստը, որ մարդիկ այսուհետ կարող են գիշերվա ժամերին հանգիստ քայլել՝ ոգևորիչ է: Դա կարևոր է և հոգեվիճակ է փոխում: Լուսավորված փողոցներով մենք նաև ուղերձ ենք հղում հակառակորդին. գյուղը կա, շենանում է ու պիտի զարգանա»,-ասել է վարչական տարածքի ղեկավար Լևոն Առաքելյանը:

VivaCellMTS (2)

Ներքին Կարմիրաղբյուրում շինարարական աշխատանքը լայն թափով մեկնարկել է աշնանը: Համակարգի տեղակայմանն աջակցել են ենթակառուցվածքների և էկո-գյուղերի ցանցի զարգացումը թիրախավորած գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Որոշակի ներդրում է ունեցել նաև համայնքը: Արդյունքում, տեղակայվել է 48 LED լուսարձակ՝ լուսավորելով շուրջ 1800մ երկարությամբ տարածք՝ գյուղի մուտքից դեպի սահման տանող հիմնական փողոցը, կենտրոնական մյուս փողոցները և դեպի վարչական շենք ու մանկապարտեզ տանող փողոցները:

VivaCellMTS (4)

«Ցանկացած խնդիր կարելի է լուծել, երբ կա ցանկություն: Դրանում համոզվել ենք և՛ մենք, և՛ մարզերի բնակիչները: Ընթացիկ տարում, մեր թիրախում եղել են հեռավոր և հատկապես սահմանամերձ գյուղերը: Փողոցների լուսավորություն և առհասարակ՝ մարզերում իրականացվող ցանկացած ծրագրով ոգևորված ենք բոլորս: Դա շատ կարևոր է. լավատեսությունը, երազելու կարողությունը և հույսն առաջ մղող ուժ են: Թող երազելու և երազանքն իրականացնելու կամքը երբեք չլքի ձեզ: Մենք ձեզ հետ ենք: Առիթից օգտվելով, շնորհավորում եմ բոլորիդ՝ գալիք տոների կապակցությամբ», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

VivaCellMTS (5)

Նախորդ ամանորին Ներքին Կարմիրաղբյուրի վարչական կենտրոնը լուսավորվել է ընդամենը տասն օր: Այդ ամենն արդեն անցյալում է: Գյուղում այլևս մութ գիշերներ չեն լինի: Ոչ արդյունավետ ու ծախսատար հին լուսատուների կարիք չի լինի, իսկ բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակներն, ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների, կսպառեն 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և կծառայեն կրկնակի արդյունավետությամբ:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: