Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սահմանամերձ գյուղերում գյուղատնտեսական վարկ կտրվի զրո տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:13 , 07 Մարտ 2019

Կառավարությունը հավանություն տվեց ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի աջակցության ծրագրին: B4b.am-ի տեղեկության համաձայն՝ գյուղատնտեսության փոխնախարար Գեղամ Գևորգյանը նշեց, որ ծրագրի շրջանակում ֆինանսական կառույցներն ընդունել են 30 տնտեսավարողի լիզինգի տրամադրման հայտեր շուրջ 1.8 միլիարդ դրամի չափով, որից 8 հայտ արդեն հաստատվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ սա գյուղացիներին կոնկրետ ի՞նչ հնարավորություն է տալիս: «Սրանով գյուղատնտեսության ոլորտում գործող բիզնեսներին հնարավորություն է տրվում սարքավորում ձեռք բերել 4 տոկոսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Գեղամ Գևորգյանը: Նա նշեց, որ լիզինգով ձեռք բերվող սարքավորումների թվում ավելացնում են նաև կաթ տեղափոխող նոր սարքավորում: «Ավելացնում ենք կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստեռններ», – նշեց նա՝ հավելելով, որ կթող սարքը մտնում է դրա մեջ:

«Սա շատ կարևոր է, որովհետև ձեռքով կթված կաթն ու այդ գործիքով կթված կաթը տարբեր գների ու արժեքների ապրանքներ են, ընդ որում, տարբերությունը էական է: Շատ կարևոր է կթելուց հետո կաթի պահպանման ջերմաստիճանը: Այս պայմաններում ստացած կաթը արտադրության մեջ ունի բոլորովին այլ նշաձող, քան ավանդական եղանակով ստացած կաթը։ Հույս ունենք, որ այս հնարավորություններից մեր հայրենակիցները կօգտվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց նաև, որ սահմանամերձ գյուղերում այս ծրագիրը կգործի զրո տոկոսով:

«Օրինակ, եթե ինչ-որ մեկը ցանկանա Չինարիում կամ Պառավաքարում գործունեություն իրականացնել, հատուկ վերաբերմունք է լինելու…, զրո տոկոսով», – ասաց նախարարը: Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ տոկոսները հնարավորինս պետք է իջեցվեն, որ վարկային միջոցները դառնան մատչելի: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ մոնիթորինգ են իրականացնում, և որտեղ հնարավոր է միջոցների ավելացում, պայմանների բարելավում, շատ արագ կարձագանքեն ու նոր որոշումներ կբերեն կառավարություն: «Մենք մարդկանց քաջալերում ենք, որ աշխատեն, մյուս կողմից՝ մենք պետք է այդ հնարավորությունները ստեղծենք», – ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: