Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սահմանադրական հանրաքվեի արդյունքները՝ ինֆոգրաֆիկայով

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

18:57 , 08 Դեկտեմբեր 2015

Եվ այսպես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները։

Ըստ այդմ, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2,566,782 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 1,303,221-ը կամ 50.77%-ը։

Սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել 825,622 մարդ կամ քվեարկությանը մասնակցածների 63.35%-ը։ Փոփոխություններին ոչ է ասել 421,593 մարդ (32.35%)։ Անվավեր է ճանաչվել 53,323 քաղաքացի (4.03%)։

Արդյունքները՝ ըստ մայրաքաղաքի և մարզերի, այսպիսին են։

Ինչպես տեսնում եք՝ այո-ն ամենից շատ ձայն (տոկոսային հարաբերակցությամբ) հավաքել է Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Սահմանադրական փոփոխություններին ամենից քիչ կողմ են արտահայտվել Շիրակի մարզի և Երևանի ընտրողները։

Երևանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է 392,119 մարդ (ընտրական իրավունք ունեցողների 46.36%-ը)։

Մասնակցածների 52.92%-ը կողմ է քվեարկել Սահմանադրության նոր նախագծին, 41.24%-ը՝ դեմ։

Ըստ Երևանի առանձին վարչական շրջանների՝ այո-ների քանակով առաջին տեղում Նուբարաշենն է (61.73%), որին հաջորդում է Դավթաշենը (60.95%)։

Այո-ն 50%-ից քիչ ձայն է հավաքել Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում։ Շենգավիթում թեպետ սահմանադրության փոփոխություններին կողմ է քվեարկել քվեարկությանը մասնակցածների 54.59%-ը, սակայն այստեղ այո-ների քանակը քիչ է եղել քվեարկության իրավունք ունեցող քվեների 25%-ից։

Վերջում հիշեցնենք անկախությունից ի վեր Հայաստանում անցակցված սահմանադրական հանրաքվեների արդյունքները (2003 թվականին նախագիծը չի ընդունվել)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Diaspora bonds. Ինչպե՞ս սփյուռքից ներդրումներ ներգրավել

Հայաստանը` որպես պետություն, նոր ուղիներ/ ֆինանսական գործիքներ ստեղծելու անհրաժեշտություն ունի Սփյուռքի ֆինանսական/ներդրումային ներուժը իրացնելու համար