Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսները սկսել են կասկածել. Լոլիկի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող հայաստանյան ընկերությունների գործունեությունը կստուգվի

Վերադարձ լուրերի բաժին

09:38 , 10 Ապրիլ 2018

Մինչ Հայաստանում բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր քաղաքական թեմաների՝ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության և Կարեն Կարապետյանի հրաժարականի վրա, ստվերում մնաց երեկ տեղի ունեցած մի շատ կարևոր ու տհաճ հաղորդագրություն։ Խոսքը վերաբերում է հայկականի անվան տակ Ռուսաստան ներկրվող թուրքական լոլիկի թեմային։
Այսպես, Россельхознадзор-ը իր պաշտոնական կայքում երեկ հաղորդագրություն է տարածել, որ ապրիլի 6-ին իրենց նախաձեռնությամբ բանակցություններ են տեղի ունեցել ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ։

Հաղորդագրության մեջ նշվում է՝ ռուսաստանյան կողմը մտահոգություն է հայտնել, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ իրավիճակ է ստեղծվել թուրքական ծագման լոլիկը հայկականի անվան տակ Ռուսաստան մատակարարելու համար։
Россельхознадзор-ը նշել է, որ ռուսաստանյան շուկային լոլիկ են մատակարարում հիմնականում երկու արտահանող կազմակերպություններ՝ «Սպայկա» ՍՊԸ-ն և «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն, որոնք ունեն ինչպես սեփական արտադրական տարածքներ, այնպես էլ լոլիկ են գնում այլ արտադրողներից։

«Վերջին 6 օրերի ընթացքում նշված ընկերությունները Ռուսաստան են ներկրել մոտ 2000 տոննա լոլիկ։ Լոլիկի արտադրության ծավալների աճը և Ռուսաստան ներկրման ինտենսիվության աճը վկայում են հայկական կողմից լոլիկի հնարավոր վերաարտահանման հնարավորության մասին, այդ թվում՝ թուրքական ծագման լոլիկի», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանից Ռուսաստան լոլիկի մատակարարման հետ իրավիճակը պարզելու համար Россельхознадзор-ը հայաստանյան կողմից տեղեկատվություն է խնդրել ՀՀ-ում լոլիկի աճեցմամբ զբաղվողների, ինչպես նաև՝ լոլիկի արտադրության ծավալների և 2018 թվականին լոլիկի արտադրության համար նախատեսված տարածքների մասին։

Եղիշե Մարգարյանը հայտնել է, որ այդ տեղեկատվությունը Россельхознадзор-ին կտրամադրվի այսօր՝ ապրիլի 10-ին։ Կողմերը պայմանավորվել են նաև ապրիլի 11-ից սկսած լոլիկ արտադրող հայաստանյան ընկերությունների գործունեության ստուգումներ անցկացնել։

Նշենք, որ հայկականի անվան տակ Ռուսաստան արտահանվող լոլիկի թեման նոր չէ։ Հայաստանյան լրատվամիջոցները այդ մասին գրում էին դեռ 2016 թվականից, երբ Հայաստանից լոլիկի արտահանումը թռիչքաձև աճ գրանցեց (կարդացեք նաև՝ Հայկական լոլիկի արտահանման ապագան)։

Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանման ծավալները՝ ըստ Comtrade.un.org-ի

tomato

Այսպես, եթե 2014 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանվել էր ընդամենը 131.5 տոննա լոլիկ՝ 191.5 հազար դոլար արժեքով, ապա 2015 թվականին արտահանված լոլիկի ծավալը կազմել 1126.7 տոննա՝ 1.5 մլն դոլար արժեքով, իսկ 2016 թվականին հասավ ռեկորդային չափի՝ 31.2 հազար տոննա՝ 19 մլն դոլար մաքսային արժեքով։

Գյուղնախարարությունը այս թվերին կասկածով վերաբերվողներին հավաստիացնում էր, որ լոլիկի արտահանման աճը պայմանավորված է ջերմոցների ավելացմամբ և այլ գործոններով։ Սակայն այժմ, ինչպես երևում է, «перебор» են արել. 6 օրում 2000 տոննա լոլիկը կատակ բան չէ։

Ուշագրավն այն է, որ ՍԱՊԾ-ի կայքում որևէ տեղեկատվություն չկա ապրիլի 6-ին տեղի ունեցած տհաճ խոսակցության մասին։ Այնպես որ, հետագա զարգացումներին տեղյակ լինելու համար էլ, ըստ երևույթին, պետք է հետևել Россельхознадзор-ի հաղորդագրություններին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ

Կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ

Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստը (լուսանկարներ)

Ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

Տնային տնտեսությունների կշիռը ՀՆԱ-ում նվազել է

2017 թվականի ՀՆԱ-ի 90.3%-ն ապահովել են վերջնական սպառման ծախսերը, որը գումարային առումով կազմում է մոտ 5.04 տրլն դրամ