Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսները գույքահարկից ազատում են տեղական արտադրության մեքենաները

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

15:33 , 23 Օգոստոս 2016

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի հավանությանը շուտով կներկայացվի մի օրինագիծ, որի նպատակն է խթանել տեղական ավտոարդյունաբերությունը։

Օրենքի նախագծի համաձայն՝ 2017 թվականի հունվարի մեկից կազմակերպությունները կազատվեն տեղական ավտոմեքենաների համար գույքահարկ վճարելու պարտականությունից։

Օրենքը գործելու է 2013 թվականի հունվարի 1-ից հետո արտադրված և հաշվառված մեքենաների համար։

Փաստաթուղթը օգոստոսի 18-ի նիստում արժանացել է կառավարության հավանությանը։ Մեդվեդևի խոսքով, այս օրինագիծը կնպաստի, որպեսզի ռուսաստանյան ընկերությունները թարմացնեն իրենց ավտոպարկը, ինչպես նաև կմեծացնի պահանջարկը ռուսաստանյան արտադրության մեքենաների նկատմամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչ պետք է իմանալ այցեքարտերի մասին

Ժամանակակից գործարար աշխարհում այցեքարտը պարտադիր է դարձել: Այցեքարտերը լինում են մի քանի տեսակի.

Աշխարհի հզորները՝ ըստ Forbes-ի. Պուտինը զիջել է առաջատարի դիրքը

Forbes պարբերականը աշխարհի 7.5 մլրդ բնակիչներից առանձնացրել է 75 ամենահզորներին։

Հետաքրքիր փաստեր՝ Չինաստանի տնտեսության մասին

Եթե միջին վիճակագրական չինացին որոշի ծախսել իր ամբողջ տարեկան եկամուտը, նա կարող է գնել միայն 10 քառակուսի ֆուտ բնակելի անշարժ գույք Պեկինում: