Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսին. Պուտին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

00:50 , 27 Ապրիլ 2019

Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ Պեկինում կայացած հանդիպմանը:

«Մենք պայմանավորվեցինք, որ օգոստոսին Ռուսաստանում կանցկացնենք հերթական ռուս-ադրբեջանա-իրանական գագաթնաժողովը»,-ասել է Պուտինը ապրիլի 26-ին կայացած հանդիպմանը:

Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Պուտինը նշել է, որ ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2018 թվականին ավելացել է գրեթե 14 տոկոսով եւ հասել 2,5 միլիարդ դոլարի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Միաժամանակ Տիգրան Ավինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց մեր երկրի աշխարհագրական դիրքի, մասնավորապես՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող թվով 32 երկրների շարքում Հայաստանի առանձնահատկությունների վրա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղանին

Կլոր սեղանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրասիական միության հետ համագործակցությամբ կազմակերպել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։

Թրամփն ԱՄՆ-ի տնտեսությունը հաջող է համարում

Թրամփը վերջին ժամանակներս մշտապես քննադատության է ենթարկում ԴՊՀ-ի եւ դրա նախագահ Ջերոմ Փաուելի քաղաքականությունը: