Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսաստանցի օլիգարխների օֆշորային ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն դոլարը. զեկույց

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

22:36 , 23 Օգոստոս 2017

Լուսանկարը՝ Մաքսիմ Զմեև / Reuters

Ռուսաստանցի օլիգարխները օֆշորներում պահում են 60.75 տրիլիոն ռուբլու ակտիվներ (ավելի քան 1 տրիլիոն դոլար)։ Դա երկրի համախառն ազգային եկամտի 3/4-ն է։ Ինչպես գրում է RBC.ru-ն, այս մասին նշված է ամերիկյան հետազոտական կազմակերպության զեկույցում։ Ռուսաստանի 1% ամենահարուստ բնակչությանը պատկանում է ազգային եկամտի 25%-ը։

Ռուսաստանցիների օֆշորային կապիտալը 3 անգամ գերազանցում է երկրի արժութային պահուստները։

2015 թվականի դրությամբ օֆշորներ դուրս բերված ակտիվների ծավալը կազմել է ՌԴ ազգային եկամտի 75%-ը։ Այս մասին նշվում է «Սովետներից՝ օլիգարխներին, անհավասարությունը և սեփականությունը Ռուսաստանում, 1905-2016թթ» զեկույցում, որը պատրաստվել է ԱՄՆ-ի տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի կողմից (մասնավոր հետազոտական կազմակերպություն)։

«Սա նշանակում է, որ արտասահմանում՝ Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Կիպրոսում և այլ օֆշորային կենտրոններում, հարուստ ռուսաստանցիները պահում են նույնքան ֆինանսներ, որքան ՌԴ ամբողջ բնակչությունը երկրի ներսում», — նշում են զեկույցի հեղինակները։

Ռուսաստանի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015 թվականին այդ երկրի համախառն ազգային եկամուտը կազմել է 81 տրիլիոն ռուբլի։ Օֆշորային կապիտալի ծավալը զեկույցում գնահատվում է համախառն ազգային եկամտի 75%-ի չափով։ Դա կազմում է 60.75 տրիլիոն ռուբլի կամ 1 տրիլիոն 30 մլրդ դոլար։

Զեկույցի հեղինակները համարում են, որ օֆշորային կապիտալի և արտասահմանյան ակտիվների խնդիրը Ռուսաստանում շատ է խորացել։ Տնտեսական և ֆինանսական վիճակագրության մեջ էական խզում կա. մի կողմից՝ 199-2015թթ. արտաքին առևտուրը մեծ դրական հաշվեկշիռ է ունեցել, մյուս կողմից՝ օտարերկրյա ակտիվների կուտակումը սահմանափակ ծավալներ ունի։ Փորձագետներն այդ պարադոքսը բացատրում են կապիտալի արտահոսքով և օֆշորային կապիտալիով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։

Հայաստանը «Սու-30ՍՄ» կործանիչները կստանա ռուսաստանյան ներքին գներով. գործարքն իրականացվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում

Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր են կնքել «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու մասին , որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին

Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈՒ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ. Sputnik Արմենիա

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 1–ին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ ինքնաթիռներ ձեռք բերելու գործընթացը մոտ է ավարտին։