Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսաստանցիների մեկ երրորդը վերադարձել է 1990-ականների «գոյատևման» ռազմավարությանը. մոնիթորինգ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

11:52 , 02 Օգոստոս 2017

2017 թվականին Ռուսաստանի բնակչության համար նյութական վիճակի բարելավման առավել տարածված ռազմավարություն է դարձել սեփական տնտեսությունում արտադրանքի, սննդամթերքի արտադրությունը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության նախագահին առնթեր ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի (РАНХиГС) մոնիթորինգում։

Ընդ որում՝ հարցախույզի մասնակիցների գրեթե մեկ երրորդը իր կարիքներն ապահովում է նման տնտեսությունների արտադրանքի շնորհիվ։ «Այդկերպ, քաղաքացիների վարքում գերակշռում են հիմնականում իրենց նյութական վիճակի բարելավման արխայիկ ձևերը, որոնք տարածված էին դեռևս 1990-ականների «գոյատևման» ճգնաժամի ընթացքում, այլ ոչ թե ակտիվ նորարարական պրակտիկան»,- ասված է հետազոտության մեջ։

Տնտեսագետները նշում են, որ միջին խավի ներկայացուցիչները նույնպես պարտադրված են փոխել իրենց սպառողական վարքի ռազմավարությունը։

2017թ. երկրորդ եռամսյակում նրանց մասնաբաժինը, ովքեր խնայել են տնից դուրս սնվելու հաշվին, կազմել է 69 տոկոս, միջին խավի 63 տոկոսը ձգտել է խնայել հանգստի վրա։
«Բնակչության հարմարվողականությունը դանդաղ ընթացող ճգնաժամին (այդ թվում՝ իրական եկամուտների կայուն նվազմանը) հանգեցրել է նրան, որ քաղաքացիներն արդեն չեն զգում իրենց ֆինանսական վիճակի կտրուկ վատթարացումը»,- ասվում է ակնարկում։

Բացի այդ՝ Ռուսաստանի բնակչությունը սկսել է ավելի դրական գնահատել իր նյութական վիճակի դինամիկան։ Եթե 2015թ. հուլիսին և 2016 թվականին անձանց մասնաբաժինը, որը կարծում էր, որ իր նյութական վիճակը վերջին երկու-երեք ամսում վատացել է, կազմում էր համապատասխանաբար 44 և 32 տոկոս, ապա 2017թ. հուլիսին՝ 28 տոկոս։
Համաձայն «Ռոսստատի» տվյալների՝ 2017թ. հունիսին Ռուսաստանի բնակչության իրական դրամական եկամուտները չեն փոխվել 2016թ. հունիսի համեմատությամբ։

Լուսանկարը՝ kazanfirst.ru-ի

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռոսսելխոսնադզորը վրիպակ էր թույլ տվել. Հայաստանից արգելվում է միայն պրիմատների ներկրումը

Ռոսսելխոսնադզորը երեկ հաղորդագրությունը էր տարածել, որ հունիսի 14-ից ժամանակավորապես արգելվում է Հայաստանից ցանկացած տեսակի կենդանիների, թռչունների, սողունների, երկկենցաղների և հիդրոբիոնտների մուտքը ներկրումը տարածք

«Իրանի հետ ԵԱՏՄ-ի ժամանակավոր համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել 2019 թվականից». Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել 2019 թվականից

Ինչպես է փոխվել Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը՝ ըստ երկրների

2018 թվականի հունվար-մարտին Հայաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանվել է 154.2 մլն դոլարի ապրանք։