Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսաստանում 9 հազար տոննա պատժամիջոցային սնունդ է ոչնչացվել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

14:28 , 27 Դեկտեմբեր 2016

Ռուսաստանում ոչնչացվել է 8872 տոննա սննդամթերք, որը հայտնվել է Կրեմլի պատժամիջոցների ներքո, ասվում է «Ռոսսելխոզնադզորի» հաշվետվության մեջ։

Ոչնչացված սննդամթերքի մեծ մասը բաժին է ընկնում բուսական ծագման արտադրատեսակներին՝ 8546 տոննա, ևս 326 տոննա սնունդը պատկանում է անասնաբուծության արտադրանքին։

Ռուսաստանում պատժամիջոցային մթերքները սկսել են ոչնչացնել 2015թ. օգոստոսի 6-ից, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց համապատասխան հրամանագիր։
Արգելքի տակ էին հայտնվել ԵՄ երկրներից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից, Ալբանիայից, Չեռնոգորիայից, Իսլանդիայից, Լիխտենշտեյնից ներկրվող արտադրատեսակները։

Այս տարվա օգոստոսին «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր, որ ոչնչացրել է 7.5 տոննա պատժամիջոցային սննդամթերք։
Հայտնի է, որ ՌԴ-ն շարունակելու է պատժամիջոցային սննդամթերքը ոչնչացնել նաև 2018 թվականին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները