Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուսաստանում հայտնվել է երկրորդ կին միլիարդատերը. Forbes

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ
Լուրեր

14:10 , 22 Փետրվար 2019

Forbes հանդեսի վարկածով՝ Ռունետի՝ 1,2 մլրդ արժողությամբ գնահատված Wildberries ռուսական խոշորագույն ինտերնետ-խանութի հայտնվելը ամենաթանկ ընկերությունների վարկանիշի չորրորդ հորիզոնականում նրա միակ սեփականատեր Տատյանա Բակալչուկին դարձրել Է երկրորդ կին միլիարդատերը ՌԴ-ում: Այդ մասին, «Արմենպրես»-ի համաձայն՝ հայտնել է Forbes-ը:

Ավելի վաղ Ռուսաստանում 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցող միակ կինը Ելենա Բատուրինան էր՝ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը: Առցանց-ռիթեյլերի արժեքի նոր գնահատումը թույլ Է տալիս Բակալչուկի կարողությունը գնահատել 1 միլիարդ դոլարից ավելի: Forbes-ը նշում է, թե քանի որ Wildberries ընկերությունը հանրային չէ, դրա արժեքի գնահատումը կատարվել է վաճառքների եւ շահույթի ծավալի վերաբերյալ տվյալների հիման վրա, ինչպես նաեւ՝ ըստ համանման նախագծերի մուլտիպլիկատորների եւ վենչուրային կապիտալիստների գնահատումների:

Բակալչուկն իր բիզնեսն ամուսնու՝ Վլադիսլավի հետ հիմնել Է 2004 թվականին: Սկզբնապես ամուսիններն զբաղվել են Otto եւ Quelle կատալոգների միջոցով կանանց համար հագուստի վաճառքով, ավելի ուշ Wildberries-ի տեսականիում հայտնվել են նաեւ ապրանքների այլ կատեգորիաներ՝ կենցաղային տեխնիկա, կոսմետիկա, մանկական ապրանքներ: 2018 թվականին ընկերության հասույթը գնահատվել է 1,7 մլրդ դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. փոխվարչապետ

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: