Invalid username or password
Վերջին 4 ամսում օտարերկրյա ներդրողների ներդրումները ռուսական ակտիվներում նվազել է 1.6 միլիարդ դոլարով: Կապիտալի այդ արտահոսքը ռեկորդային է վերջին երեքուկես տարվա համար, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով ամերիկյան Emerging Portfolio Fund Research (EPFR) կազմակերպության տվյալներին:
Միայն հունիսի 22-28- ն ընկած ժամանակահատվածում, ըստ պարբերականի տեղեկությունների, որոնք հիմնվում են «Ռենեսանս Կապիտալի» տվյալների վրա, ռուսական շուկայի ուղղությամբ կենտրոնացած հիմնադրամներից դուրս է բերվել 83 միլիոն դոլար:
Ներկայիս արտահոսքը բացատրվում է մի շարք պատճառներով, առաջին հերթին՝ ներքին ռիսկերով, որոնք վատթարացնում են ներդրումային մթնոլորտը: Դրանց թվում են ԱՄՆ-ի հետ մերձեցումից ունեցած չարդարացված սպասումները՝ կապված ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, «Ռոսնեֆտի» և «Սիստեմայի» միջև հակասությունների սրացմամբ, ինչպես նաև նավթի գնանկմամբ:
«Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կարգավորման պատրանքները վերջնականապես հօդս են ցնդել: Ռուսական բաժնետոմսերի գնանշումները նվազել են՝ հասնելով գրեթե այն մակարդակին, որից սկսվել է «ռալլին» 2016թ. երկրորդ կեսին»,- հայտարարել է «Ռեգիոն» վերլուծական դեպարտամենտի տնօրեն Վալերի Վայսբերգը:
Շուկայի մասնակիցները հնարավոր են համարում, որ ռուբլով ակտիվները հետագայումս ևս կվաճառվեն, թեև ավելի քիչ ծավալներով, գրում է «Կոմերսանտը»:
Հաղորդվում է նաև, որ ներդրումների սրտահոսքը ռուսական հիմնադրամներից տեղի է ունենում այլ զարգացող երկրների ակտիվներում ներհոսքի պայմաններում:
EPFR-ի տվյալով՝ անցած շաբաթ emerging markets հիմնադրամները ներգրավել են գրեթե 1.9 միլիարդ դոլար, իսկ 4 ամսում՝ գերթե 28 միլիարդ դոլար:
Դրամական միջոցների ներգրավման առաջատարներ են Հնդկաստանը և Բրազիլիան, որոնց հիմնադրամներում 4 ամսում կատարվել է համապատասխանաբար 2.6 միլիարդ դոլարի և 1 միլիարդ դոլարի ներդրում:
Բաժնետոմսերի ռուսական շուկան աութսայդերների թվում է:
Տարեսկզբից սկսած՝ Ռուսաստանից արտահոսքի զուտ արտահոսքը կրկնապատկվել է: Հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանից դուրս է բերվել 21 միլիարդ դոլար:
Դիտումներ 5346
GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։
Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպել է Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ